Category Archives: Մայրենի

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben
https://youtube.com/watch?v=89xO8lVaovM%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26start%3D1%26wmode%3Dtransparent

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասն ինը

95-ինսուն հինգ

51-հիսուն մեկ

64-վացուն չորս

60-վացուն

35-եռեսուն հինգ

40-քառասուն

80-ուցուն

82-ուցուն երկու

99-ինսուն ինը

100-հարուր

200-երկուհարուր

900-ինըհարուր

126-հարուր քսան մեկ

931-ինըհարուր եռեսուն հինգ

1000-հազար

20 000-քսանհազար

3006-երեքհազար վեց

5800-հինգհազար ութհաուր

9325-ինըհազար երեքհարուր քսան հինգ

1 000 000-միլիոն

3 245  614- երեքմիլիոն երկուհարուր քառասուն հինգհազար վեցհարուր տասնը չորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երորդ

4-րդ-չորորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերուրդ

8 -րդ ութերորդ

9 -րդ-իներորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը: ՈՒթսուն, ութսուն երկու, ութսուն չորս, ոթսուն վեց, ութսուն ութ։
  2. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը: վացուն մեկ, վացուն երեք, վացուն հինգ, վացուն յոթ, վացուն ինը։

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

1․ Հասկացողին մեկաես չհսկացողին հզար ու մեկ ասես

2․ Յոթ չափի մեկ կտրի։

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ – մեծություն, մարդ, ամենաերկար, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ։

Ածականներ – մեծ, լավագույն, դաժան, վերջին, լուսավոր, դատավոր, դատարկ։

Թվականներ — չորրորդ, հինգ, երորդ, հինգերորդ։

Ընձուղտներ

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։0ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։55555555Ընձուղտի տարիքը որոշում են ըստ իր մարմնի վար առկա նախշերի մգությամբ։
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։Ընձուղտը օրվա մեծ մասը անց է կացնում կանգնած։
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից,․ թե ում ձագուկներն են, իրենց թե այլ ընձուղտի։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ-գնաց։

չարն աշխարհը կքանդեր։

իմացիր՝ կորավ -գնաց։

  1. 9Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

Ծնվելուց մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

Յուրահատուկ-միակ, վեճ- կռիվ, , հպվել-կպնել նվազել-պակալ5:

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
մարդընձուղտփոքրիկ
ձայնմանկապարտեղանխնա
բույսհյութեղ
ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Կանաչ այգի

Բարի կենդանի

Երկարավիզ ընձուղտ։

Խելացի մարդ։

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

վարճալի, սուր-բութ, ամուր-թույլ, երկար-կարճ, անխնա-խնամված:

6․ Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր

կրակի հետ խաղալ – վտանգավոր ինչ որ բան անել

ձեեռք քաշել – հրաժարվել ինչվոր գործողությունից

Ուղտը

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ողտի միջազգային անվանումը առաջացել է արեբերեն <<գեղեցկություն>> բառից։
Ինչո՞վ է սնվում ուղտը։Ուղտը սնվում է ամենինչո,վ նույնիսկ կոշտ փշերուվ։
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։Ուխտի եկարություն երկու բար
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում կուտակված է ճարպը։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև չ կամենա

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր Առաջին, երկու, երեք, հինգ հարյուր երկու հարյուր, չորս։
  2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից:1 միավոր Շիկացած – տքացած, գեղեցիկ-սիրուն, հարվածել- շխփել, տապ-շոգ, բարկություն – զայրույթ։
  3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
ՈւղտՄիասապատԱնտարբեր
ԲուրդՈւղտափուշԲարձրույթ
Ավազմիջազգային
փոշոտերկսապատ
Տհաճ
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Տաք բուրդ

Վտանգավոր կենդանի

Երկսապատ ուղտ

Ցուրտ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր Հաստ-բարակ հեշտ-դժվար կոշտ-փափուկ երկար-կարճ ցուրտ-տաք
  2. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր Պատմողական Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Հարձական Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Կենդանի, անգամ, երևի։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Կենդանի-կենդանիներ

Ոչխար-ոչծարներ

Շերամ-շերամներ

Կով-կովեր

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Հարցնել, կարծել, կերակրել, շինել, տալ, թողնել, ուրախանալ,թռնել, նստել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- իմաստուն

մետաքս- քնքուշ

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար- ան-դադար

ապերախտ- ապ-երախտ,

անխնամ – ան – խնամ,

վարդենի – վարդ – ենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մի մարդ աշխատում էր դաշտում։

Մի աշխատասեր ամենօր մեղր է պատրաստում։

Բացատում միասինխաղում էին մի քանի կենդանի։

Շերամը այն որդն է որից ստանում են մետաքս։

Այգում ծաղկել էր մի մեծ վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Մարդիկ երբեն բարձր են գնահատում են ոչ թե այն ինչը իրենց տրվում է , այլ այն ինչի համար իրենք ջանք են թաձում, օրինակ կերակրում են շերամին որպեսզի այն իրենց մետաքս տա։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Ածական

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քոյր-փոքր քույր, սիրելի քույր, անուշ քույր

եղբայր-մեծ եղբայր, բարձրահասակ եղբայր, իմ եղբայր

մայր-նուրբ մայր, գեղեցիկ մայր,ուշադիր մայր

հայր-քաջ հայր, ուժեղ հայր, բարի հայր

տատիկ-ամենալավ տատիկ

պապիկ-

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սիրտ-սրտոտ

վախ-անվախ

քար-քարեր

մայր-մայրենի

երկինք-երկնային

արև-արևային

փայտ-փայտե

կեռն-լեռնային

փողոց-փողոցային

երկաթ-երկաթե

օդ-դօային

ծաղիկ-ծաղկե

եբայր-եղբարական

վոսկի-վոսկե

արծաթ-արծաթե

ծով-ծովային

Ամերկա-ամերիկյան

Ֆրանսիա-ֆրանսիական

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ+ա+գին=թանկագինպահանջ
խիստ+ա+պահանջ=խստապահանջառատ
սաղարթ+ա+խիտ=սաղարդախիտգին
հոր+առատ=հորդառատխիտ
աստղ+ա+զարդ=աստղազարդտերև
փուշ+ա+տերև=փշատերևզարդ
քաղցր+ա+համ=քաղցրաահամվազ (ք)
արագ+ա+վազք=արագավազհամ
գիրկ+ա+բաց=գրկաբաբաց
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր ծերունիվարպետ
սրատես արծիվկրակ
թեժ կրակծերունի
սլացիկ բարդիարծիվ
հմուտ վարպետբարդի
հորդ անձրևանձրև
վարար գետկատակ
մեղմ հովիկգետ
սրամիտ կատակհովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային — դաշտային հարավային, անյունային, հանքային։

— ոտ – ժանգոտ, փշոտ, կրակոտ,

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր – գունավուր, վտանգավոր, ահավոր, խորհրդավոր, գլխավոր

— եղ –հանճարեղ, համեղ, ուժեղ, շքեղ։

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական – զարմանական տնական ժողովրդական վճռական

-ալի – հրաշալի հուսալի

-ուն – նախշուն, փայլուն փխրուն

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Ավելի երկար – համեմատությւոն

ամենից երկար – բոլորից շատ

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Ամենից խոշորր – համեմատական

Ամենից հաճախ – համեմատական

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Պակաս աղի8 -համեմատություն

ամենից քիչ աղի – համեմատություն

ամենից շատ – համեմատություն

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: համեմատական աստիճան
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր: Աշականի գերադրական աստիճան։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ- ամենից վատ, վտագույն

գեղեցկագույն – ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ

բարձրագույն – ամենից բարձր, ամենաբարձր

ամենաազնիվ – ամեից ազնիվ ազնվագույն

ամենից հզոր – ամենից հզոր, հզորագույն

ամենից ահեղ – ամենաահեղ ահեղագույն

համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ

ամենահին – ամենից հին, հնագույն

ամենից ծանր – ամենածանր, ծանրագույն

ամենալուրջ – ամենից լուրջ լրջագույն

ամենից խոշոր – ամենախոշոր խոշորագոյն

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ … տափաստաններից բարձրանում ենք դեպի … մարգագետինները և գնում դեպի … ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է: … լեռնագագաթներին ամենից շատ … ոչխարներն ու … քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ … սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով: Կառուցել,ճաղ,հիմա,սնել,խլել,նորից։
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ Ծիծեռնակի հիշուղուրյունը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին: Ծիծեռնակը փոքրիկ, գեղեցիկ թռչուն է, ունի մկրատա ձև պոչիկ և սպիտակ փորիկ։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը չեր հանձնվում, նա երբ գալիս տեսնում էր, որ բույնը քանդված է չեր վհատվում և նորից շարունակում էր հյուսել բույնըտ։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:Մեկ անգամ էր նա բույն շինել
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    Բայց այս անգամ վերադարձին
    Բույնն ավերակ էր գտել:
    Այժմ նորից բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում: Չնայած որ ծիծեռնակը տխուր էր քանի որ բույնն ավերակ էր գտել, բայց նա իր մեջ ուժ էր գտել և կրկին սկսել էր հյուսել բույնը հին բույնը կարոտելով։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր։
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված: Այս բանաստեղծությունը ծիծեռնակի տխուր հիշողությունների մասին է, այդ պատճառով հավանաբար Ղ․Աղայանանը այն բանաստեղծությունը վերնագրել է ՛՛Հիշողություն՛՛։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:   Հայաստանում հանդիպում են 5 տեսակի ծիծեռնակներ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  12. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ:

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝+

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 Գնդապետ Գունդ
 ԵգիպտացիԹիզ 
 ԹզուկԿառք 
 ԿառապանՎաճառասեղան 
 ՎաճառականՈւղի 
 Ուղևոր Հնդկահավ
 ՀնդիկՎերելք
 ՎիրաբույժՀացեհատիկ 
ԴերձակԽոհանոց
ՀացթուխԼուր
ԽոհարարԼրագիր
ԼրագրողՀետք
ՀետախույզՕձ
Օձիք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

Տղա

Սեղան

Աղջիկ

Արքայազն

Նկար

Մատիտ

ՈՒրախություն

Անձրև

Մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ – իր

Ռազմական նավ – անձ

Նավի հրամանատար – անձ

Մարդ, որը վարում է նավը – անձ

Նավ, որը լողում է ջրի խորքերում – իր

Նավի վրա ծառայող մարդիկ – անձ

Նավերի հանգստավայր – իր

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ- մանկիկ մայր զավակ որդի առյուծ
Ի՞նչ- մանկություն գագաթ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ-ահհարձակում
ավարտ-վերջտառապանք
գրոհ-հարձակումբույր-հոտ
տանջանք-տառապանքահ
հոտ-բույրվճիռ
որոշում-վճիռ վերջ
բողոք-գանգաթհամբավ
ցավ-կսկիթգանգատ
հռչակ-համբալկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
երշիկԵրազ
վերարկուհույս
հացկասկած
քարպատիվ
թմբուկճաշակ
կարոտ
արձագանքկարոտ

  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբ-վերջօգուտ
հարգանք-արհամարհանքներում
վնաս-օգուտխավար
հաղթահարել-պարտվելվերջ
լույս-խավարպարտություն
պատիժ-ներում՛արհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:՛

Վարդուհի, Արագած, Երևան, Հովհաննես, Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։ Երևան, Աշտարակ, Անահիտ, Մարե, Արիանա։ Գարուն, ամառ, աշու, ձմեռ, արև։
  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։ Այր, կին, աղջիկ, տղա, ուսուցիչ, տնտեսագետ, գիտաշխատող, ֆիզիկոս, փայտագործ, դերձակ։ Հեռախոս, համակարգիչ, ժամացույց, դաշնամուր, լամպ, խաղալիք, բարձ, բլոկնոտ մատիտ ջնջիչ։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան,
Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք – Վանաձոր, Երևան, Հրազդան, Կապան, Դիլիջան, Գյումրի

Գրող – Աղայան, Թումանյան, Խնկոյան

Մարզ – Սյունիք, Կոտայք, Տավուշ

Գետ – Արաքս, Դեբեդ, Աղստև, Հրազդան
Որոտան, Արփա

      1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

    Լույս- Լուսիկ

    Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

    Շող-Շողիկ

    գառ-Գառնիկ

    թագ-Թագուհի

    նազ-Նազիկ

    վարս-Վարսիկ

    վարդ- Վարդիկ

    սաթ-Սաթենիկ

    լուսին-Լուսինե

    խաչ-Խաչիկ

        1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

      Արփի, վահան, աղավնի, մանուկ

      Արփին իմ լավ ընկերն է։

      Արփին շողում է երկնքում։

      Վահանը իմ հորեղբայրն է։

      Վահանը պատրաստված է մետաղից։

      Աղավնին ուրախ խաղում է ընկերների հետ։

      Աղավնին խաղաղության խորհրդանիշն է։

      Մանուկը ունի շատ ընկերներ։

      Մանուկները խաղում են բացատում։

      Կարդա՛ և իմացի՛ր:

      Գոյականի թիվը

      Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

      Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

      Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

      Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

      Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

      Աչք –աչքեր

      Սագ –սագեր

      Տանձ – տանձեր

      Երգ – երգեր

      Գորգ – գորգեր

      Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

      Մարդ – մարդիկ

      Կին – կանայք

      Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

      Նամակ – նամակներ

      Ասեղ – ասեղներ

      Այգի – այգիներ

      Ձմերուկ – ձմերուկներ

      Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

      Սեղան – սեղաններ

      Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

      Ձուկ (ն) – ձկներ

      Դուռ (ն) – դռներ

      թոռ (ն) – թոռներ

      լեռ (ն) – լեռներ

      գառ (ն) – գառներ

      Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

      Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

      Առաջադրանքներ

          1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

        պարան-պարաներ,

        սեղան-սեղաններ

        սիրտ-սրտեր

        շուն-շներ

        գիրք-գրքեր

        դասարան-դասարաններ

        գետ-գետեր

        բառարան-բառարաններ։

        16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

        Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

        14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

        Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

        եր-ով վերջացողներ- դասեր, լուրեր,քարեր, հուեր, մազեր, փայտեր, աչքեր։

        ներ-ով վերջացողներ- գրիչներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզուներ, կակաչներ,

            1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

          Տառ – տառեր

          Գառ – գառներ

          Գառնուկ –գառնուկներ

          Բառ –բառեր

          լեռ –լեռներ

          ժայռ –ժայռեր

          ձեռք –ձերքեր

          ձեռնոց –ձեռնոցներ

          հարս –հարսներ

          խոտ –խոտեր

          ոտք –ոտքեր

          մուկ –մկներ

          ձուկ –ձկներ

          ձմերուկ –ձմերուկմներ

          արմատ –արմատներ

          թոռ –թոռներ

          աթոռ –աթոռներ

          դուռ –դռներ

          Կարդա՛ և իմացի՛ր:

          Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

          Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

          Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

          Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

          Առաջադրանքներ

              1. Գոտականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

            Երկնքի-երկինք

            ծերունու-ծերունի

            տան-տուն

            քրոջ-քույր

            տարվա-տարի

            առվի-առու

            խմբում-խումբ

            սրտից-սիրտ

            մոր-մայր

            ծաղկով-ծաղիկ

            փշատենու-փշատենի

            գարնան-գարուն,

            մանկության-մանկություն

            տիրոջ-տեր

            շարժման-շարժում

            թփի-թուփ:

                1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

              Պապիկի այգում աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

              Պապիկը աղբյուրից սառը ջուր խմեց։

              Պապիկը անչափ սիրում է իր թոռնիկներին:

              19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

              Արագած լեռը քառագագաթ է։

              Արագած լեռը կոչվել է Արա թագավորի անունով։

              Արագածի լանջերով հոսում են սառնորակ աղբյուրներ։

              Զատկական ընթերցարան

              1․ Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը: զատիկ – Միջատ նաև եկեղեցական տոն։

              2․ Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:

              Զատիկ․․․ ⋆ «Շրջապատ»

              3․ Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:

              Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի: Բացի վերոհիշյալ խորհրդից, այսինքն` ձմռան երկար թագավորությունից բնության ազատվելուց, հավանաբար այն նշանակել է նաև Մեծ Պասը ավարտելու, դրա խստություններից ազատվելու իմաստը, երբ մարդիկ քառասնօրյա պասով մաքրագործելով հոգին ու մարմինը, վերջապես իրավունք են ստանում օգտվելու երկար սպասված, կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Այդ է պատճառը, որ գրպաններում մի-մի ձու դրած, նրանք գնում էին ժամերգության և, ավարտվելուց անմիջապես հետո, ուտում ձուն:

              4․ Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:

              Գնում են եկեղեցի և երգում են այս երգը

              Ծաղրդ

              5․ Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:

              Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:

              Տիզտիզագլատրզ մազը բիզբիզ ագլատիզ պաասը գնաց զատիկն եկավ այծն է խոտը կերել է։

              Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:

              Զատիկն առանց ձվի չի լինի:

              Զատկից հետո կարմիր հավկիթ:

              6․ Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:

              • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի: Մեր մեծ ընտանիքին պետք կգա 28 ձու։
              • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է: 1000 չամչե հատրկ է։ Գարնանային սկզբի նավակատիկ է։
              • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր: Կարմիր
              • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ: Միայն Զատկի տոնին։
              • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը: Եկան միաժամանակ
              • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: 90 օր։ Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը: Հավի կերած հատիկները։

              7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

              Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
              Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
              Պասը գնաց, Զատիկն եկավ,
              Այծն էլ խոտը կերել է:

              Քանի՞ բիզ բիզ մազ ունի ակլատիզը։

              Ի՞նչ էր այծի անունը։

              8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

              Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ տհաճ համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներ-ին:

              Քչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է: Կարծում եք, թե նա զուր է եռանդով վազվզում  ճյուղերի ու տերևների վրայով: Ամենևին: Նա կեր է փնտրում: Նրա կերը լվիճներն են` մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատները: Հենց այդ լվիճներին էլ գտնում և խժռում է զատիկը: Նա լավ ախորժակ ունի, օրվա ընթացքում կարող է ուտել մինչև 200 լվիճ: Զատիկի թրթուրն ուտում է գրեթե երկու անգամ ավելի:

              Վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ

              9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

              Զատկի տոն

              Գարնան տոն է շատ սպասված

              կարմիր ներկված, զարդարված․․․

              Զատիկ միջատ

              Կարմիր շրջան, սև պուտիկներ։

              Զատկի ձու

              Կարմիր հագած մեզ հյուր եկավ,

              սեզանի շ2ուրջ լավ խաղ դարձավ։

              10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

              Կարմիր ձուն գլորվեց,

              Զատկի օրը պտտվեց։

              11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

              Ձվածեղ

              ձվադրել

              ձվակռիվ

              ձվախաղ

              12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

              Կ պատմի ինչ է սիրում և ինչ չե սիրում։ Նա շատ է սիրում կռվել զատկի տոնին նաև շատ է սիրում որ իրեն ներկում էն տարբեր գույների։Նա չի սիրում որ նրան ուտում է կամ երբ նրան ջարդում են։

              Ես ձուն եմ, մաշկս սպիտակ, մեջս սպիտակ, կենտրոնում դեղին։

              Շատ օգտակար եմ և ուժեղացնող։ Բոլորն ինձ կսիրեն։

              13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

              Անունը՝ Ձվանուշ
              Ազգանունը՝ Դեղնուցյան
              Հայրանունը՝ Հավկիթի
              Ծնվել է 31 մարտի, 2024
              Ապրում է Սառնարանում
              Սիրում է Կռվել
              Չի սիրում պարտվել
              Զատկի տոնին վախենում է որ իրեն կուտեն։

              14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

              Հավկիթները հատկապես օգտակար ու սննդարար են տարեցների համար, քանի որ պարունակում են լյուտեին ու զեակսանտին՝ նյութեր, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

              15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

              Լոլիկով և Ձվածեղ։

              Պատրաստվում է լոլիկներից, ձվից և կարագից։ Ավելացվում է նար աղ և սև պղպեղ։ Ես սիրում եմ ուտել լավաշով։

              16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

              Մենք մեր ընտանիքում Զատկի տոնը նըշում էնք այսպես։ Պատրաստում ենք չամչով պլավ նայև ներկում ենք ձու պատրաստում էնք Զատկական հաց և գաթա խաղում ենք ձվակռիվ և ով հախթում է իր ձուն պահում է։

              17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

              ԶԱՏԻԿԸ` ԴԱՆԻԱՅՈՒՄ

              Դանիայում երեխաները մրցում են ներկած ձվերով, որոնք գլորում են բլրի գագաթից: Նա, ում ձուն առանց կոտրվելու գլորվում է ամենից հեռու, շահում է մրցակցի ձուն: Որոշ երկրներում հաղթում է այն երեխան, ում գլորած ձուն առաջինն է հասնում բլրի ստորոտին առանց կոտրվելու: Երբեմն մեծահասակները նախապես զարդարված ձվերը թաքցնում են տան շուրջը կամ պարտեզում` երեխաներին ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել, և երեխաները պետք է գտնեն դրանք: Ամենաշատ ձվերը գտնող երեխան շահում է մրցանակ:

              18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

              Զարկ բոլոճիկ զարկ

              Կոչական

              Խոսքում հաճախ դիմում են որևէ մեկին կամ որևէ բանի: Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

              Օրինակ՝ Լսի՛ր, մայրի՛կ, ո՞վ է այնտեղ
              Տխուր ձայնով ճտճտում:

              Իբրև կոչական կարող է գործածվել առարկա ցույց տվող ամեն մի բառ: Ամենից հաճախ մենք, իհարկե, դիմում ենք տարբեր մարդկանց: Բայց երբեմն էլ մեր խոսքն ուղղում ենք կենդանիններին և նույնիսկ անշունչ առարկաներին:

              Կոչականը կարող է դրվել նախադասության սկզբում, միջում կամ վերջում: Կոչականը նախադասության անդամներից անջատվում է ստորակետով և կրում է շեշտ վերջին վանկի ձայնավորի վրա:

              Կոչականը հաճախ որևէ լրացում է ունենում: Եթե լրացումը նախորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է լրացման վրա, իսկ կոչականը գրվում է առանց շեշտի:

              -Քեզ եմ կանչում, անուշի՛կ քույրիկ:

              Եթե լրացումը հաջորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է միայն կոչականի վրա:

              -Քեզ եմ կանչում, քույրի՛կ անուշիկ:

               Կազմի՛ր նախադասություններ, որտեղ կան կոչականներ:

              1. Սիրելի՛ մայրիկ, շնորհավոր գարնանային տոնդ։
              2. Բարով եկաք տաք երկրնեևից, գեղեցի՛կ թռչուններ։
              3. Դուրս եկեք ձեր բնից, փիսիկնե՛ր։
              4. Արի խաղանք, փափու՛ք փիսիկ։
              5. Աղջիկնե՛ր, եկեք միասին զբոսնենք։
              6. Երեխանե՛ր, եկեք քնարկենք այս գիրքը։
              7. Մայրի՛կ, արի նվագենք միասին։
              8. Ալեքսանդրա՛ ինչ գեղեցիկ ես։
              9. Շուշա՛ն, արի աշխատենք միասին։
              10. Մարե՛, արի տառերը գրենք։