Մանուկն ու ջուրը

Հովհաննես Թումանյան

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով:

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լվացել,

Լվացել է ձեռքն ու երես,

Եվ դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջրի՛կ.

Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան։

  1. Ա. Հոմանիշներ

մանուկ – բալիկ, երեխա

դալար – կանաչ, թարմ

Բ. Հականիշներ

ժիր – տխուր

պաղ – տաք

2.

— Ես էն սարեն կուգամ մթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

1 thought on “Մանուկն ու ջուրը

  1. Կեցցե՛ս։
    Ժիր նշանակում է ակտիվ, աշխույժ իսկ հականիշը, ավելի ճիշտ կլինի գրել պասիվ, ծույլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *