Category Archives: Ճամփորդություններ

Սահադաշտ

Հունվարի 22-ին  մեր «Ընկերներ» ջոկատը մեկնեց Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Սա իմ երկրորդ այցն էր սահադաշտ: Մեզ օգնում էին սահել մարզիչները և մեր ընկերները։ Ես սիրում եմ հետևել գեղասահքի առաջնությանը։ Գեղասահքը ձմեռային ամենասիրում սպորտաձևն է։

Ճամփորդություն դեպի Մեղրաձորի Թեժայրուք վանք

Այս ուրբաթ Հարավային պրոցի սովորողներով մենք ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ՝ գյուղ Մեղրաձոր, հաղթահարելու բարձունք, որպեսզի այցելենք Թեժայրուքի վանք։ Մեղրաձոր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, որի հարավում անտառապատ բարձրունքին գտնվում է Թեժայրուքի վանքը։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝  Զաքարյան իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Վանք տանող ճանապարհը անցնում է ձորով, որտեղ հոսում է Մառմարիկ գետը։ Բարձունքը հաղթահարելուց հետո նոր կարելի է տեսնել վանքը։ Իմ կարծիքով ստորոտում եղանակը համարյա չեր տարբերվում Երևանի եղանակից, իսկ բարձունքին քամի էր։

Բարձունք հաղթահարելը, ինչպես միշտ, շատ հետաքրքիր և զվարճալի էր ընկերների և ուսուցիչների հետ։ Բարջունքում գտնվող Եկեղեցին շատ տպավորիչ էր, մենք միասին աղոթեցինք եկեղեցու ներսում և երգեցինք։ Իսկ եկեղեցու բակում հետաքրքիր խաղոր խաղացինք։

Շատ եմ սիրում մեր ուսումնական ճամփորդությունները, քանի որ դրանք ինձ արկածային գիրք կարդալ են հիշեցնում։ Ես միշտ մեծ տպավորություններով և կարոտով վերադառնում եմ տուն։

Մեր երեկվա ճամփորդություն ջրվեժ

Երեք մենք գնացել ենք ջրվեժ և այսօր ես կպատմեմ ոնց անցկացրեցի ջրվեժում մենք այնտեղ քըշեց ինքը սահնակ և խաղացինք ձնագնդիկ և այն տեղ շատ գեղեցիկ էր և հավես էր ես և իմ ընկերները շատ լավ ժամանակ ունեցանք։