Բառային աշխատանք

1․Բառերը գրի՛ր թվային արժեքներով․

Օրինակ՝ առավոտ-1 1000 1 3000 600 4000

Գետակ-3 5 4000 1 60, արեգակ-1 5000 5 3 1 60

Քնքուշ-9000 400 9000 7000 500,

Մանուշակ-200 1 400 7000 500 1 60, գարուն-3 1 5000 7000 400,

Տոն-4000 600 400,

Լուսավոր-30 7000 2000 1 3000 600 5000:

2․Տրված ածանցին ավելացրո՛ւ  տրված բառի  արմատներից մեկը և ստացի՛ր նոր բառ.

Օրինակ՝ ամենա-արագավազ-ամենաարագ

Ան-գրագետ-անգրագետ

Դժ-կամակատար-դժկամ

Ապ-երախտագետ-ապերախտ

Արտ-երկրագունդ-արտ երկիր

Տ-հաճոյախոսել-տհաճ

Առ-օրավարձ-առօրյա

Հար-երկարատև-հարատև

3․Նախադասությունների բաց թողնված տեղերում գրի՛ր համապատասխան բառը․

Քաղաքում տարածված ախտ մեծ իրարանցում էր առաջացրել մարդկանց մեջ։

Այդ ազնվական տեսակի խաղողի որթը պետք է տանեին արտերկիր՝ այնտեղ աճեցնելու նպատակով։

Անապատում ամենահաճախ հանդիպող կենդանին ուղտ է, որը կարող է երկար ժամանակ ապրել առանց ջրի։

Գիտնականները կարևոր փորձ էին կատարում՝ անօդ տարածության մեջ։

Նա, ականջ դնելով զանազան խոսակցություններին, թյուր կարծիք էր կազմել այդ ընտանիքի մասին։

Պատերազմի դաշտում հայ կտրիճները չէին դադարեցնում կատաղի պայքարը։

4․Պատմությունը դարձրո՛ւ երկխոսություն․

Թոռնիկը՝ անհամբեր վազելով տատի մոտ, սկսեց պատմել դպրոցում կատարվածի մասին։ — Տատիկ, այսօր դպրոցում կեղծ ահազանգ էր հնչել, թե իբրև պայթուցիկ է տեղադրված։ Տատիկը, երբ լսեց թոռան պատմածը՝ անասելի վախեցավ և սկսեց մեկը մյուսի հետևից հարցեր տալ․ — Ի՞նչ եղավ հետո, ո՞վ էր զանգողը։ Շատ է՞ս վախեցել։ Աղջնակը փորձում էր հանգստացնել տատիկին՝ ասելով․ — Չե, ամեն բան հարթվեց ոստիկանության միջամտությամբ։ Այդ հանցագործին շատ արագ կարողացան գտնել, և նա կպատժվի օրենքով։ Տատիկը լսելով այս ամենը՝ վերջապես հանգստացավ, գրկեց թոռնիկին և համբուրեց։ Հարցրեց․ — Քաղցած չէ՞ս: ԵՎ նրան ուղեկցեց խոհանոց։

5․Ածականներին ավելացրո՛ւ գոյականներ և ստացի՛ր բառակապակցություններ։ Այդ բառակապակցությունները գործածելով՝ հորինի՛ր հեքիաթ․
զարմանալի, հետաքրքիր, բարձր, արևաշող, կայտառ, սաղարթախիտ,

Пасха

Расскажите, как вы отмечаете Пасху в семье. Вам помогут следующие вопросы։ 

  1. Каковы традиции и обычаи Пасхи?
  2. Что является главным блюдом пасхального стола?
  3. Какие подарки принято дарить на Пасху?
  4. Что должно быть на праздничном столе? 
  5. Главный цвет Пасхи-это… .
  6. В какие пасхальные игры играют  на празднике?

ՕՁԱՄԱՆՈՒԿ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՏ

Ձմեռն էր։ Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը, այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնազ տատի թոռներն էլ, քուրսու չորս կողմովը բոլորված, իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում։

Մի երեկո Գյուլնազ տատը մի քիչ «չեմ-չեմ» անելուց հետո սկսեց Օձամանուկի ու Արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ չէին լսած և, աչքները չորս արած՝ ականջ էին դնում։

— Դե լսեցե՛ք, երեխեք,— սկսեց Գյուլնազ տատը։

Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը, մի թագավոր էր կենում։ Այդ թագավորը շատ հարուստ էր. ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր. բայց զավակ չուներ, այդ պատճառով՝ իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։ ​

Ինչքան հեքիմ, ինչքան ջառահ, ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո՝ է՛լ գրբաց ասես, փալչիասես, դերվիշջադուքար, ջինդար, ոչով ոչինչ չի կարողանում անել։

Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է Աստուծո վրա։ Ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը յոթն անգամ աղոթք է անում, ծունր դնում, աղաչանք անում Աստծուն՝ չի լինում, չի լինում, չի լինում։

Մեկ օր էլ՝ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է գալիս իրա պարտեզումը տխուր ու տրտում, մեկ էլ տեսնում է. հրես մի սիրուն շահմար օձ, իր ճուտերը գլխին հավաքած՝ ինքն ապառաժի վրա մեկնվել, արևգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով․ որը մոր վզովն է փաթաթվում, որը փորի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում կամ հոտոտում, լպստում։

Թագավորը այդ որ տեսնում է՝ մնում է տեղնուտեղը սառած-փետացած։ Մտիկ է տալիս, մտիկ, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է.

— Փառքդ շա՜տ լինի, արարիչ Աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա. ինչո՞ւ չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ։ ​

Դու մի՛ ասիլ, Աստծու դռները՝ հենց այդ խոսքն ասելիս, բացված են լինում։ Թագավորի այդ խոսքը Աստծու ականջն է հասնում։

Սրա վրա մի տարի անցած-չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ՝ մի օձի ճուտ։

― Ի՜նչ ես ասում, տատի՛,― բացականչեցին մանուկները։

― Հապա՜, երեխե՛ք, մի օձի ճո՛ւտ։ Բայց ի՜նչ ճուտ։ Այդ ճուտը լինում է թե չէ՝ ամեն մի շունչն առնելիս մեծանում է, դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ։ Ծննդկանը, տատմայրը և մյուսները, ահ ու դողի մեջ ընկած՝ փախչում են, նրան թողնում տեղնուտեղը վեր ընկած։

Օձի ճուտը երբ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել։ Բայց ի՞նչ լաց. այնպես է ծվվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։

Թագավորին չէին իմաց տալիս, թե՝ նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձայնը թագավորի ականջն է հասնում, և նա սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասիլ, թագուհին մի օձի ճուտ է ծնել, որ հիմա ահագին վիշապ է դառել, ու նա է, որ այդպես ծվվում, ծղրտում է։

Թագավորն իսկույն միտն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է. «Հը՜մ― ասում է,― ես ինչ որ ուզել եմ Աստվածանից, նա էլ այն է տվել»։ Հետո իր մարդկերանցն ասում է.

― Այդ վիշապն ի՞նչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի՞։

Ասում են.

― Դեռ չկա մի մարդու չափ, բայց այնպես է մեծանում, որ մարդու մեծությունիցն էլ կանցնի շուտով։

Հետո թագավորն ասում է.

― Հիմա ի՞նչ անենք, ինչ կա՝ կա։ Աստծու տվածն այդ է։ Օձ է թե վիշապ՝ իմ զավակն է. պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի։

Մարդիկը գնում են երթկովը ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մեկ բանի, այլ հենց մի բերան ծվվում է։

Այդ որ իմանում է թագավորը, ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե՝ ի՞նչ պիտի տանք այս օձին, որ ուտի, ես չեմ ուզում, որ դա քաղցած մեռնի։ Նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է.

― Դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից։ Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է։

Թագավորն ասում է.

― Ո՞ւմ վրա փորձենք։ Դե բեր առաջ քո՛ աղջիկդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք։

Դրա վրա՝ մյուս խելոքներն ասում են.

― Թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դատեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը, բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար։ Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջկերքը, կտանք, բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի։ Նրանք որ իմանան, թե՝ իրանց աղջկերքը պիտի վիշապին տան, մեջները խռովություն կընկնի, ամենքն էլ ոտքի կկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն։ Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ, որ գնան նրանցից աղջկերք փախցնեն բերեն։ ​


Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մարդիկ է ուղարկում Մասիսի այս երեսը, որ գան այստեղից աղջկերք փախցնեն տանեն։

Դե հիմա թողնենք վիշապին, որ դեռ մի քանի օր քաղցած մնա, մենք էլ այդ մարդկանց հետ գանք Մասիսի այս երեսը։

Մասիսի այս կողմումը մի մեծ գյուղ է լինում, անունը՝ Արևան։ Գյուղի բնակիչները բոլորն էլ հայեր են լինում, ինչպես հիմա մենք ենք։

Այդ գյուղումը մի մարդ ու կնիկ են լինում կենալիս, երկու էլ աղջիկ են ունենում։ Կինը մարդու հետվակինն է լինում։ Աղջկերանց մեկն էլ մարդու առաջվա կնկանիցն է լինում, մյուսը՝ հետվա կնկա հետ բերովի։

Մարդը իր հարազատ աղջկանը շատ էր սիրում, բայց խորթ աղջկանն էլ չէր ատում, իսկ ինչ որ կնիկն էր, նա ուրիշ տեսակ բնություն ուներ՝ շատ չար ու նախանձոտ սրտի տեր էր։ Նա իր աղջկանն էր սիրում, իսկ մյուսին ատելով ատում էր, նրա լույս արևը խավարացրել էր։

Մարդու աղջկա անունը Արևահատ էր, կնոջ աղջկանը՝ Մամխի։ Արևահատը հենց ուղիղ արևահատ էր. նրա երեսը արևի նման շափաղ-շափաղ էր անում, այնքան սիրուն էր. մյուսն էլ հենց ուղիղ մամխի էր՝ մամուխի պես սև, նրա թփի նման փշփշոտ ու կոթռուճ։

Խորթ մոր բարկությունը շատ էր գալիս, թե ինչի իր աղջիկը այնքան տգեղ ու գեշ էր, իսկ Արևահատը այնքան սիրուն, այնքան գեղեցիկ։ Ամբողջ օրերով աշխատեցնում էր Արևառատին՝ աթար էր շինել տալիս, կով էր կթել տալիս, հաց էր թխել տալիս, աման էր լվանալ տալիս, խոտ ու դարման էր կրել տալիս, որ նրա սպիտակ ձեռները կնճռնոտվին, նրա շարմաղ երեսն այրվի, սևանա, նրա շիմշատ մեջքը կորանա, որ նրա ուժը պակասի, գունաթափվի, թառամի, բայց, ընդհակառակն, նա ավելի էր ուժովանում ու գեղեցկանում, ​իսկ մյուս աղջիկը, որ աղջիկ-պարոնի պես էր մեծանում, օրեցօր ավելի էր նիհարում ու գեշանում։

Արևահատը աշխատելուց չէր նեղանում․ նա այնպես էր սովորել աշխատանքին, որ առանց ստիպելու էլ ինքը մի րոպե հանգիստ չէր նստում։ Հենց որ ծանր աշխատանքը վերջացնում էր, տղամարդի անելիքներն էլ ինքն անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին։ Տանը ջահրա էր մանում, ջուր գնալիս էլ՝ իլիկը կամ սկսած գուլպան էր հետը տանում, որ աղբրին, մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի, ինքը պարապ չի կանգնի, լախռահաչի չտա, իրա իլիկը մանի կամ գուլպան անի։

Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր. հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել։ Մի խոսքով՝ մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ի՛նչ կանես, որ խորթ մոր ձեռք էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը։ Ամեն անգամ, չար գայլի նման, մի պատճառ էր փնտրում ու անմեղ Արևահատին ոտի տակը գցում, տրորում, մազերից քաշքաշում, քիթ ու պռունկը արունլվա անում, մարդուն էլ հավատացնում, թե՝ քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունովն ու կամակորությունովը։ Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել․ ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան, հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։

Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա էր թափում։ Շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզմանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում, վզովն ընկնում, փաթաթվում, նա էլ մխիթարում էր նրան ու խրատ էր տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ «Աստված չի կորցնիլ անմեղին― ասում էր նա― միայն դու այնպե՛ս կաց, որ Աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզանից չի խնայիլ, քեզ այդ նեղությունիցը կազատի»։ Այս խոսքերը լսելով՝ Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոռանում, օրեցօր վարդի նման բացվում, մանիշակի պես փնջվում։

Այնքան արդար ու անմեղ էր նրա հոգին, որ ամեն առավոտ, երեկո աղոթք անելիս՝ նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մինչև երկինքը, հասնում Աստուծո աթոռին, այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։

Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկինքն էր գցում, ու արտասուքն աչքերին՝ Արևահատի համար արևշատություն խնդրում։

Թե Աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու Աստված չսիրի, չարը նրան չի ատիլ, ու բարին նրան չի սիրիլ։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները՝ կովը թե եզը, ոչխարը թե այծը, շունը թե կատուն, խորթ մորը տեսնելիս փախչում էին կամ վրան խեթ-խեթ մտիկ տալիս․ շունը հաչում էր վրան, կատուն չանգռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի էր անում, ձին խրտնում էր, եզը պլշում, այծն ու ոչխարը փախչում էին, բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները, երբ Արևահատին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տալիս, մեկմեկու հարու տալով իրար ձեռքից խլում։ Կովը կթվելիս՝ երբ որ տեսնում էր, թե Արևահատը լավ չի նստած, ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար ​լինի։ Ջուրը կամ այգի գնալիս՝ շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի։

Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այսքան սիրելի էր Արևահատը. բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խղճմտանքը՝ մեռել, ամոթը՝ կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։

Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե՝ հանդ գնացող աղջկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել, նրանց կուլ է տալիս։

Այս լուրը շատ ուրախացնում է խորթ մորը։ Ասում է.

― Այս լավ դառավ. այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։

Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե՝ տար հանդումն արածացրու։ Մի հաց էլ տալիս է, թե՝ այս էլ կտանես հետդ ման կածես, երեկոյին էլ ետ կբերես, որ ես ուտեմ։ (Որովհետև հանդումը ման ածած հացը խիստ համով է լինում՝ ուզում է, որ այն համով հացը ինքն ուտի)։ Շատ էլ բուրդ է տալիս, թե՝ այս էլ մինչև երեկո բոլորը բարակ կմանես, հետդ կբերես։

Արևահատը՝ կով ու ոչխար առաջն արած, քշում է նրանց, առանց իմանալու, թե մինչև ո՛ւր պիտի տանի։ Վերջապես, երբ որ հասնում է մի լավ կանաչկոտ տեղի, որ դեռ արածացրած չէր, այնտեղ նստում է, իլիկը մանում, իր դառն օրը լալիս․ անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։

Իրիկնապահին, արևի մարեմար ժամանակը, հենց որ ուզում էր թե վեր կենա տավարն առաջն անի, գնա տուն, մեկ էլ տեսնում է, որ ահա մի պառավ կնիկ կա կշտին կանգնած։ Վեր է կենում, որ շան առաջին կանգնի, որ պառավին չկծի, պառավն ասում է.

― Մի՛ վախենար, Արևահատ, շունն ինձ չի կծիլ. նա էլ է իմանում, որ ես չար պառավ չեմ. տեսնո՞ւմ ես՝ ինչպես ուրախ է, ինչպես է շարժում պոչը։

― Բայց դու ո՞վ ես, նանե՛, ես քեզ չեմ տեսած, դու մեր գեղիցը չես,― հարցնում է Արևահատը։

― Ես ոչ մի գեղից չեմ, հոգի՛ս, ես այս երկրիցը չեմ. ես Արևի մայրն եմ. եթե լսել ես՝ «Արևամայրը», որ ասում են՝ ե՛ս եմ։ Քո դառն օրերը, քո անմեղությունը իմ գութս շարժեցին, ես եկել եմ, որ քո տարաբախտությանը վերջ տամ։ Չոքի՛ր առջևս. ես քեզ պիտի օրհնեմ, որ դու գնաս քո մուրազին հասնես։

Պառավի այս խոսքերը շատ զարմացնում են Արևահատին։ Մեկ էլ լավ մտիկ է տալիս, տեսնում է, որ իր ծանոթ կանանց նման չէ։ Այնպես էր շողշողում նրա ամբողջ հագուստը, որ կասես ոսկուց էր ձուլած և ոչ թե սովորական պաստառներից կարած։ Նրա աչքերը այնպես էին ցոլցլում, փայլում, ինչպես արևի ճառագայթները։ Նրա խոսելու ձևն այնքան քնքուշ էր, ձայնն այնքան անուշ, որ Արևահատին թվում էր, թե իր հարազատ մայրն է խոսում հետը։ Հենց որ պառավն ասում է՝ չոքի՛ր, նրա ծնկները թուլանում են. ընկնում է առաջը, ուզում է Արևամոր ոտները համբուրի, բայց նա Արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս.

  Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փռվի մանիշակ,
Բարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ։​

Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս՝ Աստված քեզ հե՛տ,
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՛։

Քո խրճիթը պալա՛տ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ՝ ոսկի, արծաթ,
Առաստաղը գոհարներից…

Այսպես օրհնում է Արևամայրը և էլի ուրիշ շատ բաներ է ասում, խրատներ է տալիս, գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է՝ դե վե՛ր կաց, սիրուն Արևահատ, ես քեզ սիրեցի, ես քեզ օրհնեցի, ես քեզ աղոթեցի, որ էլ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակսի։ Հետո համբուրում է Արևահատին ու ասում՝ այս համբուրովս ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում, հետո տալիս է մի փոքրիկ կապոց։ Այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ։ Բայց ի՜նչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս, ոչ բամբակից է, ո՛չ մետաքսից, այլ՝ արևի ճառագայթներիցն է գործած։ Ասում է՝ այս կապոցը ծոցումդ կպահես, մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրը կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին ինձ է սպասում։ Այս էլ ասելուց հետո աներևութանում է, արևն էլ մայր է մտնում։

Այս անցքն այնպես զարմացնում է Արևահատին, որ չի իմանում՝ քնա՞ծ է, թե՞ արթուն, երազո՞ւմն է տեսնում, թե՞ ճշգրիտ։ Ձեռը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցը տեղն է՝ ուրեմն, երազումս չեմ, ասում է ինքն իրան և այնքան ուրախանում է, որ բոլոր տխրությունը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցածությունն անցնում։

Վեր է կենում, իրա կով ու ոչխարը առաջն անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով, իր ուրախությունը նրանց պատմելով՝ գնում։

Գնում է, գնում, մեկ էլ՝ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլոլված. Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարդիկ չպիտի լինին․ այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժմունքներով իր վախն իմաց է տալիս Արևահատին։ Տեսնում է, որ դրանց ձեռքիցը փախչել չի կարող, իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։

Մարդիկը գալիս հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ։ Հետո մեկմեկու իրանց լեզվովն ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։

Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են. «Աղջի՛կ, էլ դես ու դեն չփախչես, արի՛ մեզանից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տանենք»։

Արևահատը մնում է շվարած։ Մտքումն ասում է. «էլ ի՞նչ կարող եմ անել, ուր տանում են՝ թող տանեն, մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթ մորիցը խոմ կազատվիմ»։ Իրա կովի, ոչխարների աչքիցը պաչպչում է, նրանց մնաս բարով ասում ու նստում մեկի գավակին։ Խեղճ անասունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ՝ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։ ​

Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, Արևահատին ներս տանում մի մաղարա։ Հենց որ ներս է մտնում, տեսնում է, որ ի՞նչ, մինչև երեսուն-քառասուն աղջկանից ավելի կան՝ շրջակա գյուղերից հավաքած այնտեղ։ Այդ խեղճ աղջկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր։ Վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին, ձայները փորներն էին գցել, ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։

Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե՝ մի՛ վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք, կգանք էլի մեր աշխարհքը։ Բայց շատերն իմանում էին, որ իրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։

Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը, ու առաջներն արած՝ սարով, ձորով քշում-տանում օձահայր թագավորի մոտ։

Այստեղ Գյուլնազ տատն ասում է. «Երեխե՛ք, ես բեզարեցի, քունս տանում է, մնացածն էլ էգուց իրիկունը կասեմ»։ Բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե՝ չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լինում։ Գյուլնազ տատը ճարահատած շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հավաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են, որ ի՜նչ՝ բոլորն էլ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, թե՝ սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ դրան տանենք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով, կռնիցը բռնած՝ տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ ավազաններովը։

Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը բաց անեն, ներս գցեն, Արևահատն ասում է.

― Որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողե՛ք առաջ այս հավուզումը երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանրեմ, թե չէ՝ ամոթ է։

Ասում են.

― Շա՛տ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։ Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած, այնպես են կարծում, թե՝ մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։ ​

Արևահատը մոտենում է նրանց ու էլ խեղճ-խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլշել տավարի պես, ցո՛ւյց տվեք ինձ ճանապարհը, ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց՝ նրանք դողում, սարսափում են. չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ՝ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես՝ մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։

Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվե՛ք ինձ այս դռների բալանիքները, ես վիշապից չեմ վախենում։

Բալանիքները առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով՝ մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում.

― Բարո՛վ քեզ, թագավորի որդի։ Ես Արևամոր կշտիցն եմ գալիս․ նա շնորհավորում է քո ծնունդը ու քեզ արևշատություն է ցանկանում։

Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատին։ Արևահատը սկսում է դողդողալ, ամբողջ մարմինը սարսռում է, մազերը՝ փշաքաղվում։ Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս՝ տանում պոչի մոտ, բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այսպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալումաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում ու ասում է.

― Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես՝ միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում, իսկ եթե ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դո՛ւրս արի քո խորխիցը (մաշկից

Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ՝ որ չի տրաքվո՜ւմ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։

Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են, որ ի՜նչ՝ վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ու ղումաշում ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած՝ իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնուկ. նրան աչքալույս են տալիս ու ասում. «Բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում։ Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնում են Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։


Առաջադրանքներ․ Տեքստային աշխատանք
1․ Քո կարծիքով՝ ի՞նչն է ամենակարևոր բանն աշխարհում։

Պատասխան՝ Իմ կածիքով ամենա կարևոր բանը աշխարհում դա ընկերն է և ընտանիքը։

2․ Ներկայացրո՛ւ Արևհատին հինգ նախադասությամբ։

Պատասխան՝ Արևահատի դեմքը արևի պես վառ էր, և շատ գեղեցիկ: Համբերատար, հոգատար և աշխատասեր։

3․ Ի՞նչ ես կարծում, թագավորը ճի՞շտ վարվեց՝ պահելով օձի ճտին։ Պատասխանդ հիմնավորի՛ր։

Պատասխան՝ Իմ կարծիքով թագավորը ճիշտ վարվեց, որ պահեց օձի ճտին, որովհետև օձնել է կենդանի։

4․ Ի՞նչու Արևամայրն ընտրեց հենց Արևհատին։ Ի՞նչ կասես նրա մասին։

Պատասխան՝ Արևամայրն ընտրեց Արևհատին որովհետև Արևհատը շատ բարի և համբերատար էր։

5․ Գրի՛ր քո կարդացած այն հեքիաթների վերնագրերը, որոնք նման էին այս հեքիաթին։

Թիվ, ժամանակաձև, դեմք

1․ Գրի՛ր տրված բայերի ժամանակը, թիվը , դենքը։
Օրինակ՝ գրում եմ- եզակի թիվ, առաջին դեմք, ներկա ժամանակ

Կգնամ-եզակի թիվ, առաջին դեմքը, ապառնի ժամանակ, ժպտում էր-եզակի թիվ, երրորդ դեմք, անցյալ ժամանակ, վազելու է-եզակի թիվ, ապառնի ժամանակ, երրորդ դեմք, տխրել էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ, նկարում ենք-առաջին դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ, ուտում էին-հոգնակի թիվ, երրորդ դեմք, անցյալ ժամանակ, քաղել եմ-եզակի թիվ, ներկա ժամանակ, առաջին դեմք, հավաքել են-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ, կծանոթանամ-եզակի թիվ, ապառնի ժամանակ, առաջին դեմք, սիրում է-ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, վախենում էինք-անցյալ ժամանակ, հոգնակի թիվ, առաջին դեմք մոռաց ել ես-ներկա ժամանակ, եզակի թիվ, եկրորդ թիվ, գլորում էիր-անցյալ ժամանակ, եկրորդ դեմք, եզակի թիվ, հաշտվել ենք-երկրորդ դեմք, հագնակի թիվ, ներկա ժամանակ, վճռել  էիր-անցյալ ժամանակ, երկրոդ դեմք, եզակի թիվ, ննջել էր-անցյալ ժամանակ, եզակի թիվ, երրորդ թիվ, նիրհում է-ներկա ժամանակ, երրորդ դեմք, եզակի թիվ, կողոպտել էիր-անցյալ ժամանակ, եզակի թիվ, երկրորդ դեմք, թալանել էին-անցյալ ժամանակ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, հանդգնելու ես-ապառնի ժամանակ, եզակի թիվ, եկրորդ դեմք, համարձակվել են-հոգնակի թիվ, երրորդ դեմք, անցյալ ժամանակ, կմտածեմ-ապառնի ժամանակ, առաջին-դեմք, եզակի թիվ,  խորհելու են-ապառնի ժամանակ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ենթարկվում է-ներկա ժամանակ, երրորդ դեմք, եզակի թիվ, հնազանդվելու եք-հոգանկի թիվ, եկրորդ դեմք, ապառնի ժամանակ, մարտնչում էին-անցյալ ժամանակ, հոգնակի թիվ, երրորդ դեմք, պարքարելու ես-ապառնի ժամանակ, եկրորդ դեմք, եզակի թիվ։

2․Կարդա՛ հատվածը, դուրդ գրի՛ր բայերը, վերականգնի՛ր բայերի ուղիղ ձևերը։

Օրինակ՝ բանտարկեց- բանտարկել,    կանչեց-կանչել

Պարսից  Շապուհ արքան, խաբեությամբ Տիզբոն հրավիրելով Արշակ  Երկրորդին, շղթայակապ բանտարկեց Անհուշ բերդում։ Հետո ատյան կանչեց հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին նրան ևս իբր դատելու, այնուհետև մահվան դատապարտելու նպատակով։ Տեսնելով Վասակին անձով փոքրիկ (սպարապետը միջահասակ ցածր փոքրամարմին տղամարդ էր)՝ Շապուհը՝ այդ գոռոզ ու նենգամիտ բռնակալը. արհամարհանքով ոտքից գլուխ զննելով նրան, հարցրեց.

 — Այդ դո՞ւ էիր, ամբարիշտ մարդ, այդքան տարի կոտորում պարսիկներին. Վասակը, որ թրծված էր բազում մարտերում, որոնցից անընդհատ հաղթանակներով էր դուրս եկել, ամբարտավան արքային այդօրինակ համարձակության համար սրախողխող կաներ կռվի դաշտում։ Բայդ այժմ շղթաների մեջ անզոր գտնվելով սրով պատժելու լկտի ամբաստանողին հպարտ ու ձիգ կեցվածք ընդունեց և ասաց.

— Այո՜, ես էի։ Ավելի վրդովվելով Շապուհը հոխորտաց.

 — Աղվես, աղվեսի մահով սպանել կտամ քեզ։

 — Մինչև օրս առյուծ էի, այժմ աղվե՞ս։ Լսիր, ուխտաղրուժ Շապուհ, ես այն անհաղթ հսկան եմ,  որի մեկ ոտքը մի լեռան վրա էր, մյուս ոտքը մի այլ լեռան։ Երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էր խորտակվում, ձախի վրա հենվելիս ձախակողմյան լեռն էի կործանվում.– խրոխտաբար պատասխանեց Վասակը։

 — Ասա՜, որո՞նք էին այդ լեռները։

— Առաջինը դու էիր, երկրորդը՝ հունաց թագավորը։ Ատյանում հավաքվածներն ապշեցին. իսկ Շապուհը գովեց Վասակի համարձակությունը՝ միաժամանակ տալով նրան մորթազերծ անելու հրաման։

— Առաջինը դու էիր, երկրորդը՝ հունաց թագավորը։ Ատյանում հավաքվածներն ապշեցին. իսկ Շապուհը գովեց Վասակի համարձակությունը՝ միաժամանակ տալով նրան մորթազերծ անելու հրաման։

Պատասխան՝ Հրավիրել-հրավեր, կանչել-կանչ, հարցնել-հարց, ճանաչել-ճանաչում, դադարել-դադար, ընդունել-ընդունում, վրդովվել-վրդովություն, պատասխանել-պատասխան, ապշել-ապշում, գովել-գովանք:

3․ Շարունակի՛ր պատմությունը 10-12 նախադասությամբ։

 «Զվարթնոց» օդանավակայանում տարօրինակ իրարանցում էր։ Հավաքվել էին հրշեջ և շտապօգնության մեքենաները։ Պարզվեց, որ կես ժամ առաջ Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռից հայտնել էին, որ ինքնաթիռում ծուխ էին նկատել։ Սակաին հրշեջները երկար ուսումնասիրությունից հետո կրակի հետքեր չեին հայտնաբերել։ բարեբախտաբար անհանգստությունը անտեղին էր։ Նաև ուրախալի էր, որ մեր երկրի կարևորագույն կառույցները այդքան արագ և արհեստավարժ արձագանքեցին տեղի ունեցած արտակարգ իրավիճակին։ Կարծում եմ որ իրական հերոսները բժիշկները, հրշեջները, ոստիկանները և զինվորներն են։ Նրանք են ամեն օր պաշտպանում և պահպանում մեզ և մեր առողջությունը։

Կարդա՛ Ջանի Ռոդարիի Փոխեցին  գլուխները  հեքիաթը, փորձիր պատմել։

Բայ

243Տրված գոյականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր։

աԱմպ – ամպել 

ծաղիկ – ծաղկել 

վար – վարել

կար – կարել  

երգ – երգել 

ժողով – ժողովել 

օճառ – օճառել
բԳող – գուղանալ

վախ – վախենալ

քար – քարանալ

մահ – մահանալ 

մանուկ – մանկանալ 

էջ(իջ) – իջնել 

մայր – մայրանալ

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Գեղեցիկ-գեղեցկանալ
հպարտ-հպարտանալ
տգեղ-տգեղանալ
մեծ-մեծանալ
փոքր-փոքրանալ
չար-չարանալ
չոր-չորանալ
թարմ-թարմանալ
խոնավ-խոնավանալ
սև-սևանալ
բարձր-բարձրանալ
մանր-մանրանալ
ճերմակ-ճերմակել
դալուկ-դալկանակ
ծանր-ծանրանալ

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ-բզզոց — բզզալ դը՜ռռ-դռռոց — դռռաց
չրը՜խկ-չրխկոց — չրխկալ
խը՜շշ-խշշոց — խշշալ
ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց — ծվծվալ
տը՜զզ-տզզոց — տզզալ
կը՜ռռ-կռռոց — կռռալ
թը՜խկ-թխկոց — թխկալ
մը՜ռռ-մռռոց — մռռալ

246.  Գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայերից) բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր: Ստացված այն բառերը, որոնց չես հանդիպել, փորձի՛ր բացատրել:
ուշ-ուշանալ
շտապ-շտապել
մոտ-մոտենալ
մերձ-մերձանալ
հեռու-հեռվանալ
դանդաղ-դանդաղել
հաճախ-հաճախել
կրկի-կրկնել

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

Նստ-նստել
սահ-սահել
վազ-վազել
կարդ-կարդալ
խաղ-խաղալ
տես-տեսնել
հաս-հասնել
հագ-հագնել
փախ-փախնել
սառ-սառել
թիռ-թռնել

248. Պարզի՛րթե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմվածԱյդ բառախմբերը  լրացրո՛ւ։

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ:

Պատասխան՝ Ա․ խմբի բառերը վերջանում են ել վերջածանցով, իսկ Բ․ խմբի բառերը վերջանում են ալ վերջածնցով։

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

Բառեր ել վերջածանցով – – գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:

Բառեր ալ վերջածանցով – Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:

Զատկական նախագիծ

Մարտի 31-ից ապրիլի 4

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը

Խնդիրներ

1․ Ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն (նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ 

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

2․ Առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը

Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Առաջին  մակարդակ․ մարտ ամսվա  ֆլեշմոբ

1.Անուն, ազգանուն

Անահիտ Սարգսյան

2.Դպրոց Արևելյան դպրոց-պարտեզ Արևմտյան դպրոց-պարտեզ Հյուսիսային դպրոց -պարտեզ Հարավային դպրոց-պարտեզ Միջին դպրոց Ավագ դպրոց Քոլեջայլ

3.Դասարան

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

Քոլեջի ուսանող

այլ

4.Էլեկտրոնային հասցե

sargsyananahit@mskh.am

5.Թթենու վրա կար 14 ծիտ, իսկ ծիրանենու վրա մի քանի ծիտ:  Երբ թթենուց  2  ծիտ թռավ ծիրանենու վրա,  ծիտիկների  քանակը  հավասարվեց:  Քանի՞ ծիտ կար ծիրանենու վրա:

Պատ․՝ 10 ծիտ

6.Մայրիկը գնեց  12  կոնֆետ: Նենսին կերավ դրանց կեսը, Սոֆին կերավ երեք կոնֆետ, իսկ Մարին` մնացածը: Քանի՞ կոնֆետ  կերավ Մարին։

Պատ․՝ 3 կոնֆետ

7.Գրապահարանի դարակում 23 գիրք կար։ Արեգը որոշեց վերցնել Ջ․Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գիրքը։ Անին հուշեց նրան, որ գիրքը վերջից հաշված ութերորդն է։ Սկզբից հաշված ո՞րերորդ գիրքը պետք է վերցնի Արեգը:

Պատ․՝ 16

8.Այսօր` մարտի 26-ն է՝ չորեքշաբթի: 10 օրից շաբաթվա ի՞նչ օր կլինի:

Պատ․՝ Շաբաթ

9.Յոթ հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը ավելանում է 2-ով։ Քանի՞ բնակիչ ունի այդ շենքը։

Պատ․՝ 56

10.Ճամփորդության ժամանակ Ալեքսան, Եվան, Տիգրանը որոշեցին լուսանկարվել։ Եվան  և Տիգրանը  ցանկանում էին կանգնել կողք կողքի։ Քանի՞ եղանակով կարող են կանգնել  ճամփորդ ընկերները լուսանկարվելու համար։

Պատ․՝ 2

11.Սեբաստացի սովորողները ծաղիկներ տնկեցին իրարից 2 ոտնաչափ հեռավորությամբ։ Ստացվեց 14 ոտնաչափ երկարությամբ շարք։  Քանի՞ ծաղիկ  տնկեցին սովորողները:

Պատ․՝ 8

12.Նապաստակների թաթերի քանակը 12-ով շատ է նրանց պոչերի քանակից: Քանի՞ նապաստակ կա:

Պատ․՝ 3

13.Ծաղկամանում կան ծաղիկներ։ Բացի երկու հատից, մնացածը վարդ է, բացի երկու հատից մնացածը երիցուկ է, բացի երկու հատից մնացածը կակաչ է։ Քանի՞ ծաղիկ կա ծաղկամանում։

Պատ․՝ 3

14.Սովորողները մայրիկների համար պատրաստեցին շոկոլադ: 20 տուփերից յուրաքանչյուրում տեղավորեցին 3-ական շոկոլադ, այնուհետև ավելացած 5-ը կերան։ Ընդամենը քանի՞ շոկոլադ էին պատրաստել սովորողները։

Պատ․՝ 65 շոկոլադ