Ագռավ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Մարդիկ չեն սիրում ագռավներին, քանի որ այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Ես իմացա, որ լինում են սպիտակ ագռավներ նաև իմացա, որ ագռավները կարողանումեն ընկույզը կոտրել շատ զվարճանալի ձևով։
  2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ Շատ-քիչ Բարձր-ցածր Մեծ-փոքր Արագ-դանդաղ
  3. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավ-ագռավներ Գիշատիչ-գիշատիչներ
  4. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ Ագռավները խելացի են և միասեր։
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Կրիան ու նապաստակը

Նապաստակը կծաղրէր կրիան, որովհետևւ շատ դանդաղ էր: Օր մը կրիան, ճանչնալով նապաստակին ծույլ բնաւորութիւնը, ըսաւ.

-Մրցինք, կրնայ ըլլայ որ ես յաղթեմ:

-Դո՞ւն յաղթես. գիտե՞ս որ մեկու մը դանդաղ ըլլալը բացատրելու համար՝ «Կրիայի պէս դանդաղ է» կըսեն. իսկ ես նետի պէս կը թռչիմ:

-Այո՛, արագ ես, բայց ես պատճառներս ունիմ պնդելու համար, թե կրնամ յաջողիլ:

-Լաւ, փորձենք: Վաղը առաւօտ, արեւը ելլելուն՝ հոս կ՚ըլլանք:

-Այո՛, նայինք թե ո՛վ առաջ կը հասնի, ըսաւ կրիան:

-Մինչեւ այդ ծառը, ըսաւ նապաստակը:

-Ո՛չ, մինչեւ հեռաւոր այդ տունը:

-Շատ լաւ, ըսաւ նապաստակը:

-Ուրեմն, ցը՜… վաղը կտեսնուինք:

Յաջորդ առատուն, նապաստակը եւ կրիան հասած էին որոշուած տեղը:

-Մեկնի՞նք:

-Այո՛. մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Կրիան ճամբայ ելաւ, իսկ նապաստակը մտածեց.

«Ի՞նչ հարկ կայ աճապարելու, ուզածիս չափ ժամանակ ունիմ, կրնամ հիմա քունս շարունակել, յետոյ երկու անգամ ցատքեմ՝ կրնամ հասնիլ իրեն ու անցնիլ, հոն ալ դեռ քունս շարունակել մինչեւ որ հասնի»:

Տարածուեցաւ կակուղ հողին վրայ ու քնացաւ:

Կրիան իր դանդաղութեամբը ժամանակ չկորսընցուց, վազեց որքան կրցաւ. Եւ երբ նապաստակը արթընցաւ, ինք գրեթէ հասեր էր սահմանին:

Նապաստակը՝ «հասնիմ» ըսաւ, ոյժ տուաւ, բայց երբ հասաւ, կրիան արդեն նստած՝ զինք կը բարեւէր ժպտալով:

Երկու այծ

Երկու այծեր՝ կ՚ուզէին անցնիլ գետակէ մը. բայց կամուրջը այնքան նեղ էր՝ որ հազիւ մէկը միայն կրնար անցնիլ:

Պէտք էր մէկը կամ միւսը ետ քաշուէր ու ճամբայ տար: Բայց երկու այծերուն մայրիկները սորվեցուցած չէին իրենց ձագերուն՝ թէ պէտք էին ազնիւ ըլլալ, տեղի տալ, մանաւանդ տկարներուն:

-Ճամբայ տուր ինծի, ըսաւ առաջին այծը:

-Ե՞ս ճամբայ տամ, դո՛ւն ետ գնա, ըսաւ երկրորդ այծը:

-Ինչո՛ւ ես պիտի երթամ եղեր, դո՛ւն քաշուէ:

-Ո՛չ, նախ ես հասայ կեդրոնը:

-Ես աւելի մեծ եմ, ինծի պատիւ պիտի ընես:

Երկուքէն ոչ մեկը ուզեց տեղի տալ. երկուքն ալ կոտոշները ցցեցին ու յարձակեցան իրարու վրայ:

Կռիւը երկար չտեւեց. այնքան ուժգին զարնուեցան իրարու, որ երկարու, որ երուաքն ալ գլորեցան գետակին մէջ:

Տեղի տալը շատ անգամ ազնուութիւն եւ խելացիութիւն է:

Ղ. Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ — Տուն, թոնիր, հաց, կրակ, փայտ

Ինչպիսի՞ — անգուտ,

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Թոնրում թխում էին փափուք հաց։

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-ուտեստ

կշտանալ-հագենալ

անգութ-անսիրտ

շինել-կառուցել

խելոք-հանգիստ

մանուկ-երեխա

հանդ-դաշտ

հերկել-վարել

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Մարդիկ աղբ են թափում մեր արմատների մոտ, աղտոտում են շուրջբոլորը, ինչը հասնելով մեր արմատներին դժվարեցնում է որպեսզի սննդանյութերը ջուրը հասնեն նարանց որպեսզի մենք էլ ավելի մեծանանք։

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից:

Մարդիկ ամեն օր մեզ օգտագործում են լվացվելուց, հագուստ և իրեր լվանալուց, բայց փոխարենը մեզ չեն խնայում, օրինակ պղպճակներ են անում երեխաները, կամ չափից շատ օգտագործում փրփուրը որպեսզի խաղան։

Մայրենի ստուգատես Աշխատանք 1

Աշխատանք 1. Տեքստը գրավոր պատմի՛ր՝ ընտրելով տարբերակներից մեկը․

Ա․ աղվեսի անունից
Բ․
 աղվեսի պոչի անունից
Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աշխատանք 2. Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ շատախոս, հուզված, ճաշոտ, քաղցր, զվարթ
Բ․ գրպան, աթոռ, ժամացույց, գլխարկ, լուսին

Աշխատանք 3 Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:
  • Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:
  • Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:
  • Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Աշխատանք 2

Շատախոս ժամացույց

Ես ունեի մի ժամացույց, որն ամեն օր աղմկում էր՝ թիք-թաք, թիք-թաք․․․ Այդ ձայնը նույնիսկ հասնում էր մինչև մեր հարևան բնակարանը։ Մի օր տանը մի բան սովորականից տարբեր էր։ Կարծես տունը լռել էր։ Բոլորս ուզում էինք հասկանալ պատճառը, երբ ես նկատեցի, որ կանգնել է մեր շատախոս ժամացույցը։

Այդ ժամանակ հայրիկս պտտեց ժամացույցի ետևում մի բանալի և տունը նորից լցվեց ուրախ թիք-թաք, թիք-թաք աղմուկով։ Ու մենք հասկացանք որ այս աղմուկը մեր տան ձայնն է։

Աշխատանք 1.․Պոչատ աղվեսի պատմությունը պոչի անունից

Բարև, ես աղվեսի պոչն եմ։ Մի օր ինձ աղվեսը թողեց թակարդում և գնաց։ Կարծում եմ, որ աղվեսը երկար մտածեց թե ո՞նց պիտի ապրի առանձ ինձ և որոշեց հրամայել բոլոր աղվեսներին, որ իրենք էլ կտրեն պոչերը։Այդպես մի աղվես ասեց իմ աղվեսին․ . «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

թեստ 8

1․ Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրակների կարգում։

427

7

42

700

2․ Երկու թվերի գումարը 45-ով մեծ է առաջին թվից։ Ո՞րն է երկրորդ թիվը։

45

90

1

0

3․ Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 1-ով։

4-ով

40-ով

400-ով

4000-ով

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․  208/ 5*7 > 208/558

4

5

7

6

5․ Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված աճման կարգով։

5/12, 5/13, 5/18, 5/20, 5/25

5/12, 5/10, 5/8, 5/7, 5/5

5/9, 5/9, 5/9, 5/9, 5/9

5/8, 5/9, 5/9, 5/10, 5/8

6․ 4կմ 32մ-ն արտահայտի՛ր մետրերով

4032մ

432մ

72մ

232մ

7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 440x * = 880

440

38720

1320

2

8․ Գտի՛ր 7668-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

668

8

2

9․ Քանի՞ վայրկյան է 3/5 րոպեն։

30վ

100վ

60վ

36վ

10․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 15սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից։

Պատ․՝ 90

11․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենամեծ քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

Պատ․՝ 11000

12․ Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։   10x52x53-51×53-530=0

10((52×53)-(51×53))-530=0

13. Սոնայի մտապահած թվի և 5-ի արտադրյալը 25-ով փոքր է 175-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

Պատ․՝ 30

14․ Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի։ Յուրաքանչյուր տեղից սղոցումը տևում է 4 րոպե։ Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը։

Պատ․՝ 36

15․ Անին առաջին 5 օրվա ընթացքում 120 էջանոց գրքից կարդաց օրական 12 էջ, իսկ մնացած օ րերի ընթացքում՝ օրական 10 էջ։ Նա քանի՞ օրում կարդաց այդ գիրքը։

Պատ․՝ 11օր

16․ Երու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։՛

Պատ․՝ 740 և 500

17․ Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։

  1. 400-120=280կմ
  2. 120։60=2ժ
  3. 280։70=4ժ
  4. 4+2=8ժ

Задание

38. Выберите правильный вариант:

Это твой…?      1) сестры                          2) пальто                          3) город Это твои …?    1) журнал                         2) метро                         3) книги
Это моё…?     1) чашка                        2) такси                        3) журналыЭто мой … 1) дедушка                   2) квартира                   3) имя
Это мои…?      1) мама                         2) билеты                          3) море Это ваше …?    1) номер                         2) окно                         3) профессора
Это ваш…?     1) друг                         2) аудитория                         3) пальтоЭто ваши … 1) чай                      2) дети                      3) стол
Это наш…?      1) поликлиника                         2) лекции                          3) адрес Это наше …?    1) аптека                         2) море                         3) здания
Это мои…?     1) папа и мама                         2) телефон                         3) городЭто наши … 1) музеи                      2) врач                      3) университет

Թեստ 7

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

Подпись отсутствует

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:

Подпись отсутствует

30

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությ55555555ունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

7420-2047=5373

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 * 260  * 120= 400

260 + 260  – 120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:

(2544-480) – 202= 2064-202=1862

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14,15, ………:

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

  1. 210-ի 5/7 150
  2. 210*150=31500

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

1, 60*3=180 կմ անցավ առաջին մեքենան

2, 480-180=300կմ անցավ երկրորդ մեքենքն

3, 300։3=100կմ/ժ երկորդ մեքենքյի քրքգությունն է։

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

185+185+185=555

Подпись отсутствует

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

111/3=37

37*2=74

37+74=111

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

Քանի որ Վարդանը գնել էր Արեգից երկու անգամ շատ գրիչ և մատիտ գումարած ևս մեկ մատիտ ավել, ապա 390-2*180=30դրամը կլինի մեկ մատիտի գինը։

390-5*30=240դրամ

240։4=60դրամ գրիչի գինը։