Monthly Archives: April 2023

7. Fill in: Do or Does.

  1. Do you speak English?
  2. Does your mum bring you to school?
  3. Do you like your new school?
  4. Do you play basketball?
  5. Does your friend come to this school?
  6. Does your Dad drive?

8. Write the questions.

  1. like / you / chocolate.               Do you like chocolate?

2 she / the guitar / play                  Does she play the guitar?               

3. listen to / Carlos / music.            Does Carlos listen to music?

4. dogs / run / fast.                            Do dogs run fast?     

5 English / speak / your friend          Does your friend speak English?

6 Liz and Ben / school / go to         Do  Liz and Ben go to school?

Հիշողություն

 Հարցեր և առաջադրանքներ

1.    Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն է շինում։

Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը։

Աշխատասեր։

2․Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:              Թե ինչպես էր ծիծեռնակը բույն շինում

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

3․ Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
ԾիծեռնակըՇինում էր  
 Երգում էր
 Կարկատում էր
 Հիշում էր
  

4․Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Ճամփորդող ծիծեռնակը

Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում էր ճամփորդել: Մի անգամ նա որոշեց ամբողջ աշխարով ճամփուրդել, որպեսզի նրան ընկեր գտնի։ Գնում է գնում և հանդիպում մի ճնճղուկի և նրա հետ ընկերանում։

Ցախավելն ու Բեֆանան

Ջ․ Ռոդարի


Բեֆանան   ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո  նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր   Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝  ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավել են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
— Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է./
— Կարելի է,-ասում է,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անհամեստ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները  շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում  այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին քիչ գնել:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո~ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
— Դա ի՞նչ է:
— Շա~տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Քո կարծիքով  դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը, ճիշտ է դրա համար նա քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ է ստանում: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին,  օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:
Փոշեկուլը լավ բան է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար,  ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է:

Բաժանում

Հիշի՛ր. Ի տարբերություն բազմապատկման, գումարման կամ հանման բաժանումը սկսում ենք առաջին թվից, այսինքն ձախից աջ:

Հիշենք, որ բաժանման գործողության յուրաքանչյուր թիվ ունի իր անվանումը:

     Բաժանելի   բաժանարար   քանորդ

 

                              65:5=13

  • Այն թիվը, որը բաժանվում, է կոչվում է բաժանելի:
  • Այն թիվը որի վրա է կատարվում բաժանումը, կոչվում է բաժանարար:
  • Բաժանման արդյունքը (պատասխան) կոչվում է քանորդ:

Դիտարկենք հետևյալ օրինակը

72:3=24

7:3=2 մնացորդ 1

12:3=4

Սկսում ենք առաջին թվից, և որոշում ենք, թե 7-ի մեջ քանի 3 կա:

Գտնելով, որ 7-ի մեջ ունենք 2 հատ 3, ստանում ենք 6: Բայց չենք մոռանում, որ 6-ը 7-ից հանելով դեռ մեր մոտ մնում է 1 միավոր, որը 3-ի չի բաժանվում: Դրա համար անցնում ենք առաջ և վերցնում ենք նաև 2-ը, այսինքն 1-ի կողքը դնելով 2 թվանշանը և ստանալով 12 թիվը, կհաշվենք 12:3-ի արտահայտությունը և կստանանք 4:

Պատասխանում կստանանք 24:

72:6=12                      88:4=22                        99:33=3

45:3=15                      99:3=33                        88:22=4

84:7=12                      77:7=11                        66:33=2

84:6=14                      44:4=11                        33:11=3

56:4=14                      44:2=22                        77:11=7

95:5=19                      66:3=22                       99:99= 1

72:3=24                      66:6=11                        44:22=2

48:3=16                      55:5=11                        22:11=2

Հիշի՛ր.

  1. Թիվը 1-ի բաժանելիս ստանում ենք նույն թիվը:
  2. Թիվը նույն թվին բաժանելիս ստանում ենք 1:
  3. Թիվը 0-ի բաժանելիս ստանում ենք 0:
  4. Թիվը 10-ի, 100-ի, 1000-ի… բաժանելիս բաժանելիից կրճատում ենք բաժանարարի մեջ եղած 0-ները

Կատարի՛ր առաջադրանքը

  1. (123-23):5=100:5=20
  2. (257-77):6=180:6=30
  3. (1596-1500):8=96:8=12
  4. (3650-650):3=3000:3=1000
  5. (9400-9200):10=200:10=20
  6. (56700-1850):0=54850
  7. (14500-13000):1=1500:1=1500
  8. (6540-6500):40=40:40=1
  9. (18000-8000):1000=10000:1000=10
  10. (9500-500):100=9000:100=90

Կենդանիների վեճը Հետաքրքիր փաստեր կովերի մասին

Կովերը մարդկանց նման կարողանում են ընկերություն անել միմյանց հետ:

Կովերը կարմիր և կանաչ գույները չեն տեսնում:

Կովի սիրտը րոպեում վաթսուն-յոթանասուն հարված է անում:

Նորմալ կովի միջին ջերմաստիճանը 101.5 C աստիճան է:

Կովը րոպեում ծամում է հիսուն անգամ:

Կովը օրական 14 անգամ կանգնում է և կքանստում:

Կովը իր ծնոտը օրական 40000 անգամ շարժում է:

Կովը վերևի առջևի ատամներ չունի և խոտը լեզվով է վերցնում:

Կովերը ցեխի մեջ ավելի արագ են վազում քան ձիերը:

Կովերը համարյա 360 աստիճան շրջագծով տեսնում են:

Կովերի լսողությունը մարդկանցինից լավն է:

Կովերի համար նախատեսված կայք կա:

Առասպել լավաշի մասին

Հարցեր և առաջադրանքներ

1.    Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Մայրը նաղարշին խորհուրդ տվեց աշխարհով շրջել ու իր սրտի գործը գտնել։

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

Երբ մի ավազակ հարձակվեց Նաղաշի վրա նա փորձեց պաշտպանվել լավաշով և հասկացավ, որ լավաշը կախարդական է։

2.    Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ

Բերան կա հաց չկա, հաց կա ՝ բերան չկա։

Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ կապույտ։

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել։

Սովածը հաց կտսնի երազում,ծարավը՝ ջուր:

Որտեղ հաց էնտեղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:

Լավաշը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր:

Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի։

Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի պանրից ով որ կշտանա կնշանակի նա հիվանդ է:

3.    Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

Ա       Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն: -2  Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի: – 1

Բ        Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:

4.    Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

Նման է թղթին, բայց ուտելիք է։ /Լավաշ/

Այն ի՞նչն է ինըչը՞ալյուրից է կարկանդակ չէ,

Թոնրից է դուրս գալիս՝ լավաշ չէ։  /Հաց/

3Այն ի՞նչն է ինչը՞ հողի տակից են հանում և ճաշերին համ է տալիս։ /Աղ/

Զատիկը Ավստրալիայում

Ավստրալիայում Սուրբ Զատիկը նշվում 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:

Հնգանիշ թվերով գործողություն

23276+1890=25160

16210221=16431

89500+18100=107600

2100+10100=31100

81241+2121=83362

96721+9912=16633

82100+216=82316

24131+16271=40402

15612+724=16336

36120+8800=44920

91100+3710=94810

24500+810=25301

10056+3644=12700

88201+5210=93411

18710+16320=15030

24537+15423=699660

11276+2130=13406

73141-1830=71311

36419-26100= 10319

42311-2200= 40111

26819-16001=10818

31527-507=31020

77319-1120=16199

18360-9360=9000

23721-13721=10000

24716-1820=22956

16221-8504=7717

A bicycle

John’s father likes to swim. So he often goes to the swimming pool. His mother likes to play tennis. They often go to the stadium. Their son John is seven. He wants to be a good sportsman. His mother teaches him to play tennis but he asks his parents to give him a bicycle.

One day father comes home and says: “I have got a present for you. Come and see”.

John comes up and sees…..”Oh, it’s great! It’s a bicycle! I like it very much. Thank you daddy! I am so happy to have it”.

Every day Father and John go to the park to ride a bike.

One day John says, “I can ride a bicycle very well. Let’s ask mother to go with us”.

So they go to the park and watch John riding a bike. He rides and rides and rides. He is happy. He says, “Look, Mum! No hands!” Then he says, “Look, Dad! No feet!”

But suddenly John cries, “Look, Mum! No teeth!”

A bicycle

John’s father likes to swim. So he often goes to the swimming pool. His mother likes to play tennis. They often go to the stadium. Their son John is seven. He wants to be a good sportsman. His mother teaches him to play tennis but he asks his parents to give him a bicycle.

One day Father comes home and says: “I have got a present for you. Come and see”.

John comes up and sees…..”Oh, it’s great! It’s a bicycle! I like it very much. Thank you Daddy! I am so happy to have it”.

Every day Father and John go to the sports ground to ride a bike.

One day John says, “I can ride a bicycle very well. Let’s ask Mother to go with us”.

So they go to the sports ground and watch John riding a bike. He rides and rides and rides. He is happy. He says, “Look, Mum! No hands!” Then he says, “Look, Dad! No feet!”