Զատիկը Ավստրալիայում

Ավստրալիայում Սուրբ Զատիկը նշվում 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *