Monthly Archives: May 2024

Բնության փոփոխությունները

1․ Եթե մեղուները վերանան ծաղիկները չեյն բամանանա։

2․ Եթե աղվեսները և գիշատիչ թրչունները չլինեյն մկները, կռիսները կշատանայն։

3․ Եթե մարդիկ ծառերը կտռեյն սկյուռը, բուն և թրչուները չեն կարողանա նրանց բուները ծառերի վրա շինել։

4․ Եթե մոծակները չլինեյն գոռտերը չեյն լինի։

5․ Եթե ծառերը չլինեյն մարդիկ չեյն լինի։

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Առաջադրանքներ

Փորձի՛ր «Չ»-ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։

Չծառ- այն ծառն է վորի արմատները երկնքում են իսկ տերևները նռրքեվում այդ ծառի բերքը աճում է արմատների վրա

Չտուն- այդ տուն է որի տանիքը շրջված է։

Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։

Ես կուզեյ հայտնվել Խելացի երկրում եթ իմ երազանքը կատարվեր ես շատ կուրախանայ և կծանոթանայ այնտեղի բնակիչների հետ։

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հրամայական

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:

Բացականչական

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր: 

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Խելացի երկիր

Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-կազմակերպել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։ հասարակ-հատուկ հիմար-խելացի մեծ-փոքր հանգիստ-անհանգիստ
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու: Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք: Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը: Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը: Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր:

Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: ամբո□ջ-ամբողջ ան□ամ-անգամ եր□եք-երբեք դար□ավ-դարձավ
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ
  3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները: վատն-լավ սովորական-անսովոր պարզ-բադ երկար-կարճ
  4. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյականեր տղա, մարդ, ածականներ ինչուիկ< սովորական

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է-ձանձրացնել
բ/չէր կարողանում-կարողանալ
գ/դնեն-դնել
դ/դարձավ-դառնալ

8. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:

Կաղամբ

10. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Հարցասեր տղան իր բոլոր հարցերը թարս էր կազմում և գուլպաները հագնում էր շծրջված։

11. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

12. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

13. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու՞ ստաղնաշարը դաշնամուր ունի։

Ինչու՞ կափարիչը տուփ ոնի։

Ինչու՞ բռնակը դուռ ոնի։

14. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

Ամպիկները

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղեն,ի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ Պատմողական Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Բացական Երանի՜ ճամփորդ ամպիկներին։
  2. Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։ Երանի՛ բրդոթ ամպիկներին։
  3. Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-Այգում աճում եյն մրքատու ծառեր

Շոգ օրեր-Ամռան շոք որերին հաճելի է լողալ ծովում։

Ճերմակաթև ամպիկ-Երկնքով սավարնում էյն ճեմակաթև ամպիկները

Բրդոտ արջ-Անտառում մոլորված քայլում էր բրթոտ արջը։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

լսում ենք արչ, գրում ենք արջ

  1. Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Արջեր-արջ

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց-լույս և բաց ճերմակաթև-ճերմակ և թև ջրհոր-ջուր և հոր մրգատու-միրգ և տալ

Թեստ 13

1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
գումարին:
1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:
2. Որքանո՞վ կփոքրանա 73976 ,թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:

4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան
է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10:
5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999
7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
5) 5350:

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:
10. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

Պատ․՝ 89

11. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից
սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ
հաջորդականության չորրորդ անդամը:

Պատ․՝ 15
12. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

Պատ․՝ 35

13. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
երկարությունը միլիմետրերով:

Պատ․՝ 14սմ 11մլ
14. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)արտահայտության արժեքը:

Պատ․՝ 4000
15. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի
պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:

Պատ․՝ 9
16. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը
որքա՞ն պետք է վերադարձնի:

Պատ․՝ 2600դր

Վագր

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է:

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրը հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։ Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես իմացա որ եթե վագռը որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Արագ – դանդաղ

Երկար – կարճ

Քիչ – շատ

Հիվանդ – առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

Երեք հարյուր և երեք։

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

Վագրը արագավազ է և հրաշալի վորսորդ է։

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։ ՈՒսուցիչ Քերական շատ հանձնարարություներ Էր տալիս։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։ Հաչալ, մլավել, գրել, բառանչել, ոռնալ։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։ Մուկը մլավում է բակում։ Կատուն վոռնում է շենքում։ Այծը հաչում է շան հետ։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր հայտնվել սարնարանում
  • Շարունակի՛ր: Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում, ապա նա կ սքսեր ուտելիք վորսալ։

Եթե մուկը մլավեր, ապա կատուները նրա հետ կ ընկերանայն

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա կ վնասեյն իրար։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա գիշերը մարդիկ կ արդնանայն իսկ առավոտյան կ քնեյն։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-ճվաղում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

ՈՒժեղ շերեփ

Շատախոս հեռախոս

Աղմկոտ զանգ
Վառված պղպեղ

թռջված արջ

կամակոր նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ,

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր: Վառված պղպեղը Կար մի պապիկ օվ առավվոտյան վորոշեց տապակես պղպեղը, երփ հնկարծ դոռը թակեցին պապիկը մոտեցավ դռանը բացարեց դոռը և տեսավ որ իր թոռնիկը եկել է իրեն այցի։ Եվ հանկարծ դուռը կրկին թակեցի, երփ պապիկը բացեց դուռը նա տեսավ նրա թոռնիկի մայրիկին և ատպես ամբողջ օրը դուռը թակում էյն։ Այդպե երբ պապիկը մոտեցավ գազոջախին նա տեսավ, որ պղպեղը այրվել է։
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի՛ր և հրապարակի՛ր:

Թեստ 12

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4․ Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6․ Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8ց 840կգ < 8ց *40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով․

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 2-ի և՛ 3-ի։

Պատ․՝ 1200

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

Պատ․՝ 420

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց ————— ։

Պատ․՝ չունի վերջ

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

Պատ․՝ 4

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

Պատ․՝ 8

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարզությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվ եց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

Պատ․՝ 50

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

1․ 1ժ 15ր = 75ր

2․ 75։5=15

3․ 15*1=15

4․ 15+18=33

5․ 75-33=42ր

Աշխատանք 3

Հարձազրույց Սոֆի մկրտչանի հետ

1․ Դու եղելեսհյաստանից դուս։

2․ Որ երկրներում ես եղել։

3․ Քո գնացած վայրերից վորն է քեզ ամենից շատը դուր եկել։

4․ Պատմիր նրա մասին։

5․ Որոնք են այդ վայրի ավանդական ուտեստները։

6․ Իսկ ինչու ես հավանել հենձ այդ վայրը։

7․ Ուրիշ ինչ վայր է քեզ դուր եկել

8․ Կարող ես մի փքր ել պատմել այդ վայրի մասին

9․ Իսկ այդ երկու վայրերերը նման են իրար

10․ ինչ է քեզ տալիս ճամփորդելը