Monthly Archives: September 2022

Գարնանգղ

Մարմնի երկարությնը 100 -115 :

Խոշոր անգղ է, թևերը՝ համաչափ երկար ու նեղ, պոչը՝ երկար, ծայրը՝ բութ։ Հասունի մարմինը վերևից սևավուն է, ներքևից՝ խամրած նարնջագույն։ Աչքերի երկայնքով տարածվող սև ակնադիմակը կտուցի հիմքից վերածվում է մորուքի։Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մոխրադարչնագույն, գլուխը և վիզը՝ սևավուն։ Սավառնում է՝ թևերը թեթևակի կախ գցած, ծայրերը վեր ցցած, հաճախ՝ ձորերի ու լեռնամարգագետինների վրայով։ Բնակվում է անտառներին ու մարգագետիններին մերձ խոր ձորերում ու լեռներում։

Էշի ձուն

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

հալիվոր-ծեր մարդ

դադրած-հոգնած

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր  նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում է շուկայում ձմերուկ են վաճառում:

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է լինում:

Մի էշի ձու առա, ճանապարհին կոտրվեց, քուռակը փախավ:

  • Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին. Միամիտ:
  • Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը:

Էշի բեռն ինչքան ծանր լինի, այնքան հեռու կգնա:

  • Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
  • Հորինի՛ր.

Էշի ականջում քնածը

Առաջադրանքներ մաթեմատտիկայից

Երկարության չափման միավորներ

Կրկնում ենք սովորածը

Paint համակարգչային ծրագրի օգնությամբ պատկերիր 10 սմ երկարությամբ քանոն

Կարմիր գույնով նշիր 6սմ-ն և 9 սմ-ն

կոր գծով միացրու 5 սմ-ն 10 սմ-ին

կատարիր առաջադրանքը․

Քանի՞ սմ է

20մմ=2սմ

50մմ=5սմ

10մմ=1սմ

70մմ=7սմ

100մմ=10սմ

25մմ= 2սմ 5մմ

43մմ=4սմ 3մմ

Քանի՞ մմ է․

5սմ=50մմ

7սմ=70մմ

13սմ=130մմ

25սմ=250մմ

17սմ=170մմ

Հաշվի՛ր

5×5-10=15

3×7-20=1

16:4+15=19

18+6×7=,60

25-5×5=0

49-7×6=7

56:8×5=35

72:9×7=56

3×4:6=2

Աշուն

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար: 1-Ամպը նստեց սարի վրա: 2- Արագիլը հեռացելլ է: 3-Կարմիր տանձենի: 4-Զբաղված քամին:
  2. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին: թերթերը կարմիր, առվակը – կապույտ, խարույկը-կարմնր, տանձենին կարմիր:
  3. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունը շատ գեղեցիմկ է: Գույնզգույն տերևներ են թափվում ծառերից: Երկինքը ամպամած է: Քամին փչում է և ցրտում է:

  1. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է: Սկսել է փչել:

Baby Elephant

I.Կարդա՛ տեքստը և փորձի՛ր հասկանալ:

This is a story about a baby elephant. The baby elephant is not happy. He says, «I don’t want to work at the circus. I want to run away”.  So he runs away. He comes to a forest and sees a brown bear. He says to the brown bear, “I want to live with you in the forest”.

“All right,” says the brown bear. “But you must get ready for the winter . You must find a hole:

The baby elephant says, «I don’t want to work».

Then he sees a squirrel and says to him, “I want to live with you”.

“All right”, says the squirrel. “ But you must get ready for  the winter. You must get nuts for the winter”.

But the baby elephant says, “I don’t want to get nuts. I don’t want to work. I want to go home. And the baby elephant goes back to the circus.