Անահիտ Սարգսյան

Հարավային դպրոց-պարտեզ, 4․3 դասարան

Աշուն

September19

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար: 1-Ամպը նստեց սարի վրա: 2- Արագիլը հեռացելլ է: 3-Կարմիր տանձենի: 4-Զբաղված քամին:
  2. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին: թերթերը կարմիր, առվակը – կապույտ, խարույկը-կարմնր, տանձենին կարմիր:
  3. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունը շատ գեղեցիմկ է: Գույնզգույն տերևներ են թափվում ծառերից: Երկինքը ամպամած է: Քամին փչում է և ցրտում է:

  1. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է: Սկսել է փչել:

One Comment to

“Աշուն”

  1. September 22nd, 2022 at 6:26 pm      Reply Արաքս Հովհաննիսյան Says:

    Ապրե՛ս, մնում է լրացնես 4-րդ և 5-րդ առաջադրանքները։


Email will not be published

Website example

Your Comment:

September 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Մեկնաբանություններ



Skip to toolbar