Daily Archives: May 5, 2024

Թեստ 9

1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

միավորների

տասնավորների

հարյուրավորների

հազարավորների

ոչ մի կարգում

2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան

999

1995

789

987

989

3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյուն9քում գումարը

կմեծանա 2-ով

կփոքրանա 2-ով

կմեծանա 12-ով

կփոքրանա 12-ով

կմնա նույնը

4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:

7

18

21

28

37

5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:

8

0

5

4

6

6․ 48-թվի   5/8  մասը կլինի

6

24

30

20

40

7․  3/5 ժամը րոպեներով արտահայտած կլինի

12

50

24

60

36

8․ 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

2500

2005

2055

2050

2000

9.  44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի

10

22

11

5

12

10․ Գծագրում ներկված է պատկերի

Подпись отсутствует

5/9 մասը

4/9 մասը

4/5 մասը

4/10 մասը

4/12 մասը

11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

Պատ․՝ 900՝

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 3, 5, 9, 17․․․

13․ 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը: 27*7-98։2=189-49=140

14․ AB հատվածի   երկարությունը 27 սմ է,  AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  CB   ՝հատվածի   երկարությունը:

AB=27սմ

AC=8սմ 4մմ

CB=AB-AC=270-84=186սմ

Подпись отсутствует

15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:

Պատ․՝ 46

16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:

Պատ․՝ 72

17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

Պատ․՝ 144կգ

Ջ. Ռոդարի «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և նկարազարդի՛ր։ Հեքիաթում պատմվուն է երկու երկվորյակների մասին, ովքեր չեին սիրուն ածականներ։ Այդպես նրանք ամեն բան խառնեցին և երկինքը նկարագրեցին որպես հասած երկինք։ Այդ ժամանակ երկինքը կարծեց ինքը տանձ է կամ խնձոր և թափվեց այդ երկվորյակների տան վրա։ Նրանք հազիվ փրկվեցին և երկինքը նույնպես դժվար վերքականգնվեց։ Հեքիաթից դո՛ւրս գրիր գոյականները ու դրանց  համար անսպասելի ածականներ ընտրիր:
  • Ինքդ նմանատիպ հեքիաթ հորինի՛ր  «Կանաչ ձյունը», «Քաղցր գայլը», «Չարաճճի շաքարավազը» կամ էլ նախորդ առաջադրանքի բառազույգերից մեկով։
  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը հասներ։
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրի՛ր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասությամբ։

Երկինք

րոպե

կատու

ինքնաթիռ

ննապաստակ

քար

Երկինքը մթնեց, կաուն և նապաստակը նստեցին ինքնաթիռ և շարժվեցին քարերի երկիր։

  • Ի՞նչ կլիներ, եթե ամպերը ծածկեին, ի՞նչ կլիներ եթե անձրևներ չլինեին, ի՞նչ կլիներ, եթե արևը չլիներ: Շարունակի՛ր հարցերի շարքը։ Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և գրանցի՛ր նրանց պատասխանները։

Լրացուցիչ աշխատանք

  • Նկարազարդի՛ր հեքիաթդ,  ձայնագրի՛ր ու հրապարակի՛ր բլոգումդ: Գրածդ հարցերն ուղղի՛ր ընկերներիդ և ձայնագրիչի գործածությամբ հարցազրույց պատրաստիր:

Լրացուցիչ ընթերցանության նյութ

Ագռավ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Մարդիկ չեն սիրում ագռավներին, քանի որ այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:
  2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
  3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Ես իմացա, որ լինում են սպիտակ ագռավներ նաև իմացա, որ ագռավները կարողանումեն ընկույզը կոտրել շատ զվարճանալի ձևով։
  2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։ Շատ-քիչ Բարձր-ցածր Մեծ-փոքր Արագ-դանդաղ
  3. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավ-ագռավներ Գիշատիչ-գիշատիչներ
  4. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ Ագռավները խելացի են և միասեր։
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Կրիան ու նապաստակը

Նապաստակը կծաղրէր կրիան, որովհետևւ շատ դանդաղ էր: Օր մը կրիան, ճանչնալով նապաստակին ծույլ բնաւորութիւնը, ըսաւ.

-Մրցինք, կրնայ ըլլայ որ ես յաղթեմ:

-Դո՞ւն յաղթես. գիտե՞ս որ մեկու մը դանդաղ ըլլալը բացատրելու համար՝ «Կրիայի պէս դանդաղ է» կըսեն. իսկ ես նետի պէս կը թռչիմ:

-Այո՛, արագ ես, բայց ես պատճառներս ունիմ պնդելու համար, թե կրնամ յաջողիլ:

-Լաւ, փորձենք: Վաղը առաւօտ, արեւը ելլելուն՝ հոս կ՚ըլլանք:

-Այո՛, նայինք թե ո՛վ առաջ կը հասնի, ըսաւ կրիան:

-Մինչեւ այդ ծառը, ըսաւ նապաստակը:

-Ո՛չ, մինչեւ հեռաւոր այդ տունը:

-Շատ լաւ, ըսաւ նապաստակը:

-Ուրեմն, ցը՜… վաղը կտեսնուինք:

Յաջորդ առատուն, նապաստակը եւ կրիան հասած էին որոշուած տեղը:

-Մեկնի՞նք:

-Այո՛. մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք…

Կրիան ճամբայ ելաւ, իսկ նապաստակը մտածեց.

«Ի՞նչ հարկ կայ աճապարելու, ուզածիս չափ ժամանակ ունիմ, կրնամ հիմա քունս շարունակել, յետոյ երկու անգամ ցատքեմ՝ կրնամ հասնիլ իրեն ու անցնիլ, հոն ալ դեռ քունս շարունակել մինչեւ որ հասնի»:

Տարածուեցաւ կակուղ հողին վրայ ու քնացաւ:

Կրիան իր դանդաղութեամբը ժամանակ չկորսընցուց, վազեց որքան կրցաւ. Եւ երբ նապաստակը արթընցաւ, ինք գրեթէ հասեր էր սահմանին:

Նապաստակը՝ «հասնիմ» ըսաւ, ոյժ տուաւ, բայց երբ հասաւ, կրիան արդեն նստած՝ զինք կը բարեւէր ժպտալով:

Երկու այծ

Երկու այծեր՝ կ՚ուզէին անցնիլ գետակէ մը. բայց կամուրջը այնքան նեղ էր՝ որ հազիւ մէկը միայն կրնար անցնիլ:

Պէտք էր մէկը կամ միւսը ետ քաշուէր ու ճամբայ տար: Բայց երկու այծերուն մայրիկները սորվեցուցած չէին իրենց ձագերուն՝ թէ պէտք էին ազնիւ ըլլալ, տեղի տալ, մանաւանդ տկարներուն:

-Ճամբայ տուր ինծի, ըսաւ առաջին այծը:

-Ե՞ս ճամբայ տամ, դո՛ւն ետ գնա, ըսաւ երկրորդ այծը:

-Ինչո՛ւ ես պիտի երթամ եղեր, դո՛ւն քաշուէ:

-Ո՛չ, նախ ես հասայ կեդրոնը:

-Ես աւելի մեծ եմ, ինծի պատիւ պիտի ընես:

Երկուքէն ոչ մեկը ուզեց տեղի տալ. երկուքն ալ կոտոշները ցցեցին ու յարձակեցան իրարու վրայ:

Կռիւը երկար չտեւեց. այնքան ուժգին զարնուեցան իրարու, որ երկարու, որ երուաքն ալ գլորեցան գետակին մէջ:

Տեղի տալը շատ անգամ ազնուութիւն եւ խելացիութիւն է: