Daily Archives: May 3, 2024

Ղ. Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ — Տուն, թոնիր, հաց, կրակ, փայտ

Ինչպիսի՞ — անգուտ,

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Թոնրում թխում էին փափուք հաց։

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-ուտեստ

կշտանալ-հագենալ

անգութ-անսիրտ

շինել-կառուցել

խելոք-հանգիստ

մանուկ-երեխա

հանդ-դաշտ

հերկել-վարել

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Մարդիկ աղբ են թափում մեր արմատների մոտ, աղտոտում են շուրջբոլորը, ինչը հասնելով մեր արմատներին դժվարեցնում է որպեսզի սննդանյութերը ջուրը հասնեն նարանց որպեսզի մենք էլ ավելի մեծանանք։

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից:

Մարդիկ ամեն օր մեզ օգտագործում են լվացվելուց, հագուստ և իրեր լվանալուց, բայց փոխարենը մեզ չեն խնայում, օրինակ պղպճակներ են անում երեխաները, կամ չափից շատ օգտագործում փրփուրը որպեսզի խաղան։

Մայրենի ստուգատես Աշխատանք 1

Աշխատանք 1. Տեքստը գրավոր պատմի՛ր՝ ընտրելով տարբերակներից մեկը․

Ա․ աղվեսի անունից
Բ․
 աղվեսի պոչի անունից
Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աշխատանք 2. Հորինի՛ր պատմություն.

  • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
  • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
  • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
  • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

Ա․ շատախոս, հուզված, ճաշոտ, քաղցր, զվարթ
Բ․ գրպան, աթոռ, ժամացույց, գլխարկ, լուսին

Աշխատանք 3 Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:
  • Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:
  • Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:
  • Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Աշխատանք 2

Շատախոս ժամացույց

Ես ունեի մի ժամացույց, որն ամեն օր աղմկում էր՝ թիք-թաք, թիք-թաք․․․ Այդ ձայնը նույնիսկ հասնում էր մինչև մեր հարևան բնակարանը։ Մի օր տանը մի բան սովորականից տարբեր էր։ Կարծես տունը լռել էր։ Բոլորս ուզում էինք հասկանալ պատճառը, երբ ես նկատեցի, որ կանգնել է մեր շատախոս ժամացույցը։

Այդ ժամանակ հայրիկս պտտեց ժամացույցի ետևում մի բանալի և տունը նորից լցվեց ուրախ թիք-թաք, թիք-թաք աղմուկով։ Ու մենք հասկացանք որ այս աղմուկը մեր տան ձայնն է։

Աշխատանք 1.․Պոչատ աղվեսի պատմությունը պոչի անունից

Բարև, ես աղվեսի պոչն եմ։ Մի օր ինձ աղվեսը թողեց թակարդում և գնաց։ Կարծում եմ, որ աղվեսը երկար մտածեց թե ո՞նց պիտի ապրի առանձ ինձ և որոշեց հրամայել բոլոր աղվեսներին, որ իրենք էլ կտրեն պոչերը։Այդպես մի աղվես ասեց իմ աղվեսին․ . «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: