Daily Archives: May 21, 2024

Տեքստային աշխատանք: Շունը ջրհորի մոտ

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները, բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

2. Որտե՞ղ էր ապրում շունը։

Շունը ապրում եր ագարակում։

3. Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

4. Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։

Ջրհորի անծանոթ շունիկը այտ շան ստվերն էր։

5. Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Փոքրիկ շնիկը hասկացավ, որ մեծերին պետք է լսել։

Բառային առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։

Զգուշացնել, մտածել, բարկանալ, շարժել:

2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել— տեսնել շանը

Չլսել— չլսել մայրիկին

Թռչել— թռչել երկնքով

Սովորել— սովորել դասը

3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Փամփլիկ—շնիկ

Փրփրոտ—ջրհոր

Քնքուշ—մայրիկ

Մշակած—ագարակ

4. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Մտածում էր-հորհել

Թաքուն-գախտնի

Անթարթ-անթարթափ

Անթարթ-անթարթափ

Բարկանալ-զայրանալ

5. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Հեռու-մոտիկ

Փոքրիկ-մեծ

Բարձր-ցածր

Առաջ-հետ