Բայ

Բայի ժամանակը

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:

Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է այժմ, ներկա պահին:

Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է ներկա պահից առաջ, անցյալում:

Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է ներկա պահից հետո, ապագայում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծված բառերին նայի՛ր և ասել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Աղվեսի դունչը խաղողին չհասավ ասաց

  • Թթու է:

Երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում․ ասում է

  • Թթու է:

Եթե աղվեսի դունչը խաղողին չհասնի․ կասի

  • Թթու է:

Աղվեսի դունչը խաղողին չի հասնելու․ ասելու է

  • Թթու է:
  1. Նայի՛ր ընդգծված բառերին և գցել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Հիմարը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանել:

Հիմարը մի քար գցում է հորը, հազար խելոք հավաքվում են, չեն կարողանում հանել:

Եթե հիմարը մի քար կգցի հորը, հազար խելոք կհավաքվեն, չեն կարողանա հանել:

Եթե հիմարը մի քար գցեր հորը, հազար խելոք հավաքվեին, չէին կարողանա հանել:

Հիմարը մի քար գցելու է հորը, հազար խելոք հավաքվելու են, չեն կարողանալու հանել:

Օժանդակ բայ

Օժանդակ բայերը ինքնուրույն չեն գործածվում, այլ սովորական բայերի հետ:

Օժանդակ բայերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին:

Եթե օժանդակ բային ավելանում է չ ժխտական մասնիկը, նրա ուղղագրությունը չի փոխվում: Օրինակ՝ եմ – չեմ, ես -չես, ենք – չենք, եք-չեք, են-չեն, էի-չէի, էիր-չէիր, էր-չէր, էինք-չէինք, էիք-չէիք, էին-չէին:

Բացառություն է կազմում է-ն, այն դառնում է չի:

Ներկա ժամանակ
Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքԵսեմՄենքենք
II դեմքԴուեսԴուքեք
III դեմքՆաէՆրանքեն
Անցյալ ժամանակ
Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքԵսէիՄենքէինք
II դեմքԴուէիրԴուքէիք
III դեմքՆաէրՆրանքէին
  1. Օժանդակ բայերի գործածությամբ կազմի՛ր նախադասություններ: Ես նվագում եմ դաշնամուր։ Դու գրում ես գիրգ։ Այսոր արևոտ օր է։ Մենք խաղում ենք բակում։ Դուք կարդում եք գիրք։ Երեխաները սբոսնում են բակում։ Ես մտածում էի։ Դու գնացել էիր։ Նա խոսում էր իտալերեն։ Ես և իմ ընկերեները ամռանը միքանի օր անցկացրել էինք ճամբարում։ Դուք անցյալ տարի հանձնել էիք երկու քննություն։ Կատուները մլավում էին ողջ գիշեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *