Daily Archives: April 15, 2023

Առասպել լավաշի մասին

Հարցեր և առաջադրանքներ

1.    Դիտի՛ր «Կախարդական լավաշը» մուլտֆիլմը և պատասխանի՛ր հարցերին։

Ա) Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:

Մայրը նաղարշին խորհուրդ տվեց աշխարհով շրջել ու իր սրտի գործը գտնել։

Բ) Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:

Երբ մի ավազակ հարձակվեց Նաղաշի վրա նա փորձեց պաշտպանվել լավաշով և հասկացավ, որ լավաշը կախարդական է։

2.    Շարունակի՛ր առած-ասացվածքները:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ

Բերան կա հաց չկա, հաց կա ՝ բերան չկա։

Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ կապույտ։

Առանց հացի չի լինի աշխատել, իսկ առանց գինու՝ պարել։

Սովածը հաց կտսնի երազում,ծարավը՝ ջուր:

Որտեղ հաց էնտեղ կաց,որտեղ գինի էնտէղ քնի:

Լավաշը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր:

Անխիղճ մարդը լավաշը երկաթ կդարձնի։

Մեր պապերը ասել են թոնրի լավաշից ու տիկի պանրից ով որ կշտանա կնշանակի նա հիվանդ է:

3.    Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:

Ա       Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն: -2  Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի: – 1

Բ        Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:

Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:

4.    Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։

Նման է թղթին, բայց ուտելիք է։ /Լավաշ/

Այն ի՞նչն է ինըչը՞ալյուրից է կարկանդակ չէ,

Թոնրից է դուրս գալիս՝ լավաշ չէ։  /Հաց/

3Այն ի՞նչն է ինչը՞ հողի տակից են հանում և ճաշերին համ է տալիս։ /Աղ/