Daily Archives: April 10, 2024

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Ինչպես գիտենք, սովորական կոտորակը ստացվում է, երբ ամբողջը բաժանում ենք հավասար մասերի և վերցնում ենք մի քանի մասը:   

Օրինակ՝ 5/7- րդ կոտորակը ցույց է տալիս, որ ամբողջը բաժանել են յոթ հավասար մասերի և վերցրել են դրանցից հինգը:

Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ մասի են բաժանել ամբողջը, իսկ համարիչը՝ թե դրանցից քանի՞սն են վերցրել:

Բնականաբար, ամենաշատը կարելի է վերցնել բոլոր եղած մասերը, այդ դեպքում կոտորակի համարիչն ու հայտարարը իրար հավասար են, և մենք ստանում ենք ամբողջը, օրինակ՝ 

11/11=1

Այն անբնական դեպքը, երբ կոտորակի համարիչը ավելի մեծ է հայտարարից, օրինակ՝ 6/5անվանում են անկանոն կոտորակ:  

Կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր կոտորակ:

Կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, կոչվում է անկանոն կոտորակ:

МII_03_t(1).png

2/5<1,  8/5>1,  5/5=1

Ուշադրություն

Կանոնավոր կոտորակը փոքր է մեկից, անկանոնը մեծ է մեկից:

Առաջադրանքներ դասարանում

1․ Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները

 789/855, 27/35, 9/5, 16/15, 117/25,7/14, 7/18, 7/3, 171/95

Կանոնավոր կոտորակներ

Անկանոն կոտորակներ

2․ Աստղանիշը փոխարինիր թվով, որպեսզի ստացվի՝ 

կանոնավոր կոտորակ

*/9          *7/34            1*6/215              127/1*8

Անկանոն  կոտորակ

**/19     **7/314   1**6/215    127/1*8

3․ Համեմատեք կոտորակները

7/34 և 8/3

27/4 և 82/94

9/34 և 8/7

4․ Արտահայտիր նշված միավորներով՝

8/5դմ= սմ

4/10մ= սմ

6/10սմ= մմ

4/25  կգ=գ

4/8ժ= ր

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած գաթայի 1/5-րդ մասը տվեց Արմենին, 2/5-րդ մասը՝ Դավիթին, իսկ  մնացած մասը՝ Սերգեյին։ Ո՞ւմ բաժինն էր ամենաշատը։

Խնդիր2․

Ավտոմեքենան պետք է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 3/5 -րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի 3/4-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։                                                                                   

Խնդիր4․

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։