Daily Archives: April 16, 2024

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Կենդանի, անգամ, երևի։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Կենդանի-կենդանիներ

Ոչխար-ոչծարներ

Շերամ-շերամներ

Կով-կովեր

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Հարցնել, կարծել, կերակրել, շինել, տալ, թողնել, ուրախանալ,թռնել, նստել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- իմաստուն

մետաքս- քնքուշ

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար- ան-դադար

ապերախտ- ապ-երախտ,

անխնամ – ան – խնամ,

վարդենի – վարդ – ենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մի մարդ աշխատում էր դաշտում։

Մի աշխատասեր ամենօր մեղր է պատրաստում։

Բացատում միասինխաղում էին մի քանի կենդանի։

Շերամը այն որդն է որից ստանում են մետաքս։

Այգում ծաղկել էր մի մեծ վարդենի։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Մարդիկ երբեն բարձր են գնահատում են ոչ թե այն ինչը իրենց տրվում է , այլ այն ինչի համար իրենք ջանք են թաձում, օրինակ կերակրում են շերամին որպեսզի այն իրենց մետաքս տա։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։