Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով: Կառուցել,ճաղ,հիմա,սնել,խլել,նորից։
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։ Ծիծեռնակի հիշուղուրյունը
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը: Այս բանաստեղծության հերոսը ծիծեռնակն է։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին: Ծիծեռնակը փոքրիկ, գեղեցիկ թռչուն է, ունի մկրատա ձև պոչիկ և սպիտակ փորիկ։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից: Ծիծեռնակը չեր հանձնվում, նա երբ գալիս տեսնում էր, որ բույնը քանդված է չեր վհատվում և նորից շարունակում էր հյուսել բույնըտ։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:Մեկ անգամ էր նա բույն շինել
    Մեկ անգամ էր նա բույն շինել
    Եվ շատ անգամ կարկատել,
    Բայց այս անգամ վերադարձին
    Բույնն ավերակ էր գտել:
    Այժմ նորից բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում: Չնայած որ ծիծեռնակը տխուր էր քանի որ բույնն ավերակ էր գտել, բայց նա իր մեջ ուժ էր գտել և կրկին սկսել էր հյուսել բույնը հին բույնը կարոտելով։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր։
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված: Այս բանաստեղծությունը ծիծեռնակի տխուր հիշողությունների մասին է, այդ պատճառով հավանաբար Ղ․Աղայանանը այն բանաստեղծությունը վերնագրել է ՛՛Հիշողություն՛՛։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:   Հայաստանում հանդիպում են 5 տեսակի ծիծեռնակներ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  12. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *