Համո Սահյան <Մշուշների շղարշի տակ>

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

  1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը: “Թե ինչպես էր մոտենում ձմեռը՛՛

2․ Բանաստեղծության մեջ ընդգծված հետևյալ բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։

Մշուշ-մառախուղ

անհամարձակ-վախկոտ

հնար-ճար

  1. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր: Քամու ձեռքերն անհամարձակ
    Ամպի փեշերն են քաշքշում: Քամին փորձում է ամպին քշել Ամպը լեզուն կուլ է տվել,
    Հնար չունի որոտալու: Եղանակը ցրտում է։

4․Դուրս գրած փոխաբերությունները գործածի՛ր նախադասությունների մեջ:

Քամու թևերը, ամպի փեշեր ցրտից կծկված տերև

Քամու թևերը քշում են աշունը։

Ցրտից կծկված տերևները մրսում են։

  1. Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։ Խշխշալ, որոտալ։
  2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ փոքրիկ պատում հորինի՛ր։ Մշուշ, քամի, ամպ, խշխշալ։ Առավոտյան փչեց քամին։ Տերևները խշխշացին քամու տակ։ Բնությույնը ծածկվեց խիտ մշուշով։ Ամպերը ծածկեցին ծառ ու խոտ։
  3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։ Բանաստեղծության մեջ շատ է գույնը, քանի որ աշունը գունավոր է։

Լրացուցիչ աշխատանք

7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

  1. Ձայնագրի՛ր ընթերցումդ, և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *