Daily Archives: October 11, 2023

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում եսդեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1․Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը: Քանի որ աշնանը տերևների գույնը փոխվում է կանաչից դեղինի և նույնիսկ մինչև ալ կարմիր, այնպես է թվում որ շուրջբոլորը հրդեհ ու բոց է։ Քանի որ քամուց ոսկեգույն տերևները շարժվումեն իսկ երբ քամին դադարում է կանգնում են, այսպիսով Հ․ Սահյանը քամին է համարում նրանց տերը։

2․Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ոսկե տերև – տեղին տերև

3․Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Բանաստեղծությունը փոխանցում է աշնան վառ գույների տրամադրությունը, սառը օդի, թույլ արևի և սպասվող ձմեռվա։

4․Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն-ամենչին ոսկեզոցվել է և թվում թե ամեն տեղ կրակ է և ոսկի։

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

2. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

Անտոնիո Վիվալդի ՛՛Աշուն՛՛, Տարվա եղանակներ։

6.Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր: