Daily Archives: September 24, 2023

Ճամփորդություն դեպի Մեղրաձորի Թեժայրուք վանք

Այս ուրբաթ Հարավային պրոցի սովորողներով մենք ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ՝ գյուղ Մեղրաձոր, հաղթահարելու բարձունք, որպեսզի այցելենք Թեժայրուքի վանք։ Մեղրաձոր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, որի հարավում անտառապատ բարձրունքին գտնվում է Թեժայրուքի վանքը։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝  Զաքարյան իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Վանք տանող ճանապարհը անցնում է ձորով, որտեղ հոսում է Մառմարիկ գետը։ Բարձունքը հաղթահարելուց հետո նոր կարելի է տեսնել վանքը։ Իմ կարծիքով ստորոտում եղանակը համարյա չեր տարբերվում Երևանի եղանակից, իսկ բարձունքին քամի էր։

Բարձունք հաղթահարելը, ինչպես միշտ, շատ հետաքրքիր և զվարճալի էր ընկերների և ուսուցիչների հետ։ Բարջունքում գտնվող Եկեղեցին շատ տպավորիչ էր, մենք միասին աղոթեցինք եկեղեցու ներսում և երգեցինք։ Իսկ եկեղեցու բակում հետաքրքիր խաղոր խաղացինք։

Շատ եմ սիրում մեր ուսումնական ճամփորդությունները, քանի որ դրանք ինձ արկածային գիրք կարդալ են հիշեցնում։ Ես միշտ մեծ տպավորություններով և կարոտով վերադառնում եմ տուն։