Daily Archives: September 8, 2023

Մաթեմատիկա/9/7/2023

Մենք արդեն գիտենք, թե թվի գրառության մեջ ինչ է ցույց տալիս յուրաքանչյուր կարգում գրված թվանշանը:

Օրինակ

254647 թվի գրառման մեջ  4  թիվը գրված է երկրորդ և չորրորդ կարգերում:

 Տասնյակների (երկրորդ) կարգում գրված  4-ը ցույց է տալիս, որ տասնյակների կարգում կա չորս տասնյակ,

 Հազարյակների (չորրորդ) կարգում գրված  4-ը ցույց է տալիս, որ հազարյակների կարգում կա չորս հազարյակ: 

 Թվերի գրառման մեջ կան միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների և այլ կարգեր:

1, 10, 100, 1000, 10000,… թվերը կոչվում են կարգային միավորներ

Այսպիսով, թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա:

Օրինակ 324098  թվի գրառման մեջ՝ 8-ը ցույց է տալիս, որ թվի գրառման առաջին կարգում կա ութ միավոր,

9-ը ցույց է տալիս, որ թվի գրառման երկրորդ կարգում կա ինը տասնյակ

0-ն ցույց է տալիս, որ թվի գրառման երրորդ կարգում հարյուրյակ չկա,

4-ը ցույց է տալիս, որ թվի գրառման չորրորդ կարգում կա չորս հազարյակ

2-ը ցույց է տալիս, որ թվի գրառման հինգերորդ կարգում կա երկու տասհազարյակ

3-ը ցույց է տալիս, որ թվի գրառման վեցերորդ կարգում կա երեք հարյուրհազարյակ: 

Առաջադրանքներ (դասարանում)

1. Այժմ թիվը ներկայացնենք կարգային միավորների գումարի տեսքով

Օրինակներ՝

654892=6*100000+5*10000+4*1000+8*100+9*10+2

3205=3*1000+2*100+5

458=4*100+5*10+8

2. Կարգային միավորների գումարը գրենք թվի տեսքով՝

·100000+4·10000+2·1000+8·100+6·10+2=142862

6հազ․+3հ․+8մ․=638 

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

1․ Տրված թվերը    ներկայացրենք կարգային միավորների գումարի տեսքով․

32689=3*10000+2

256 =2*100+5*10+6

159256 =100000+5*10000+9*10000

12505=10000+2*1000+5*100+5

2․ Կարգային միավորների գումարը գրենք թվի տեսքով՝ 

100000+4·10000+3·1000+8·100+7·10+2·1=543872

100000+4·10000+2·1000+6·100+6·10+8·1=142668

4·100000+5·10000+2·1000+7·100+4·10+2·1=452742

3․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

 1)1                          2)1000

3) 300         4)10

4․Թվի գրության յուրաքանչյուր կարգում ամենաշատը որքա՞ն կարգային միավոր կարող է լինել։

1)1                 2)ցանկացած թվով

3) 9        4)10

5․Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրյակների կարգում։ 

6․ Քանի՞ կարգային միավոր կա 42576 թվի 4-րդ կարգում։ 2

7․Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․+2մ․ կարգային  գումարելիների գումարին։

8․ Ո՞ր թիվն է համապատասխանում   8հազ․+4հ․+2մ․ կարգային գումարելիների գումարին։