Daily Archives: September 6, 2023

Դաս 2

Միավորը ցույց է տալիս, թե քանի միավոր կա միավորների կարգում:

Տասնավորը ցույց է տալիս, թե քանի տասնյակ կա տասնյակների կարգում:

 Հարյուրավորը ցույց է տալիս, թե քանի հարյուրյակ կա հարյուրյակների կարգում:

Որպես օրինակ դիտարկենք 286, 530 թվերը:

 Նրանք երկուսն էլ ունեն երեք կարգ՝ հարյուրավորների, տասնավորների և միավորների:

Ներկայացնենք 286 թիվը. 


286 թիվը եռանիշ, զույգ թիվ է:
286 թվի միավորն է 6, տասնավորը` 8, հարյուրավորը` 2:
286 թիվը պարունակում է 286 միավոր:
286 թիվը պարունակում է 28 տասնյակ: 

286 թիվը պարունակում է 2 հարյուրյակ:
286 թվի միավորների կարգում կա 6 միավոր:
286 թվի տասնյակների կարգում կա 8 տասնյակ:
286 թվի հարյուրյակների կարգում կա 2 հարյուրյակ:

Առաջադրանքներ (դասարանում)

1)Կարդա և բնութագրիր տրված թվերից յուրաքանչյուրը։

46254, 45752, 725228

1․Ո՞րն է այդ թվի հարյուրավորը։ 2, 7, 2

2․Քանի՞ հազարյակ է պարունակում։ 46, 45, 725

3․Քանի՞ միավոր է պարունակում։ 46254, 45752, 725228

4․Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում 6,5,5

5․ Քանի՞ միավոր կա միավորների կարգում: 4, 2, 8

2) Կարդա թիվը՝ 48764, և պատասխանիր հարցերին։

1․Ի՞նչ է ցույց տալիս 6 թվանշանը տրված թվի գրության մեջ։ 6 տասնավոր

2․ Ի՞նչ ցույց կտա 6 թվանշանը, եթե տրված թվի առաջին թվանշանը ջնջենք։ 6 տասնավոր

3․Ի՞նչ ցույց կտա 6 թվանշանը, եթե տրված թվի վերջին թվանշանը ջնջենք։ 6 միավոր

3) Հաշվիր արտահայտության արժեքը։

 ա) 4324+2676              60· 7500

  420000-748             36900: 900

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

4)  Հաշվիր արտահայտության արժեքը։

   4371+5412  = 9783 440 · 40 =17600

   42987-3645= 39342     45500:50 = 910

5) Կազմիր արտահայտություն և գտիր․

  1․ 705և 45 թվերի գումարը 705+45=750

  2․ 705-ից 45-ով մեծ թիվը 705+ 45=750

  3․ 50 և 70 թվերի արտադրյալը 50*70=3500