Ամենից լավ ճանփորդությունը

Անցյալ ամառ մենք ընտանիքով ճամփորդել էինք դեպի Իտալիա։ Այնտեղ մենք այցելել եք երկու քաղաք՝ Միլան և Ռիմինի։ Ինձ ավելի շատ դուր է եկել Ռիմինի քաղաքը։ Ռիմինիյում շատ են պատամական հին հուշարձանները։ Այնտեղ է գտնվում աշխարիհի ամենահին կամարներից մեկը, որը եղել է քաղաքի մուտքի դարպասը, այն կոչվում է Ավգուստոսի կամար և կառուցվել է մ․թ․ա․ 27 թ․։ Մենք այցելել ենք նաև Տիբերիուսի կամարային կամուրջը, որը բաղկացած է հինգ կամարից , կառւոցվել է մ․թ․ա․ 14 թ․ և վերակառուցվել մ․թ․ 1680 թ․ և մինչև այսօր ծառայում է քաղաքին։

Ռիմինի քաղաքը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին, այնտեղ է աշխարհի ամենաերկար ծովափը, որի երկարությունը հասնում է 15 կմ։ Շրջակայքում են հին նեղլիկ փողոցները, որտեղ պահպանվել են նավաստիների տնակները, բակերը, ինչ-որ ձկնորսական իրեր, հին ձկնորսական նավեր։ Այդ փողոցը այդպես էլ կոչվում է՝ նավաստիների փողոց։ Իսկ տնակների վրա գրված էր իտալերեն թե ում է պատկանել այդ տունը։

Սա իմ ամենագունեղ ճամփորդությունն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *