Daily Archives: March 19, 2024

Կոչական

Խոսքում հաճախ դիմում են որևէ մեկին կամ որևէ բանի: Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:

Օրինակ՝ Լսի՛ր, մայրի՛կ, ո՞վ է այնտեղ
Տխուր ձայնով ճտճտում:

Իբրև կոչական կարող է գործածվել առարկա ցույց տվող ամեն մի բառ: Ամենից հաճախ մենք, իհարկե, դիմում ենք տարբեր մարդկանց: Բայց երբեմն էլ մեր խոսքն ուղղում ենք կենդանիններին և նույնիսկ անշունչ առարկաներին:

Կոչականը կարող է դրվել նախադասության սկզբում, միջում կամ վերջում: Կոչականը նախադասության անդամներից անջատվում է ստորակետով և կրում է շեշտ վերջին վանկի ձայնավորի վրա:

Կոչականը հաճախ որևէ լրացում է ունենում: Եթե լրացումը նախորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է լրացման վրա, իսկ կոչականը գրվում է առանց շեշտի:

-Քեզ եմ կանչում, անուշի՛կ քույրիկ:

Եթե լրացումը հաջորդում է կոչականին, ապա շեշտը դրվում է միայն կոչականի վրա:

-Քեզ եմ կանչում, քույրի՛կ անուշիկ:

 Կազմի՛ր նախադասություններ, որտեղ կան կոչականներ:

  1. Սիրելի՛ մայրիկ, շնորհավոր գարնանային տոնդ։
  2. Բարով եկաք տաք երկրնեևից, գեղեցի՛կ թռչուններ։
  3. Դուրս եկեք ձեր բնից, փիսիկնե՛ր։
  4. Արի խաղանք, փափու՛ք փիսիկ։
  5. Աղջիկնե՛ր, եկեք միասին զբոսնենք։
  6. Երեխանե՛ր, եկեք քնարկենք այս գիրքը։
  7. Մայրի՛կ, արի նվագենք միասին։
  8. Ալեքսանդրա՛ ինչ գեղեցիկ ես։
  9. Շուշա՛ն, արի աշխատենք միասին։
  10. Մարե՛, արի տառերը գրենք։