Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Ղ. Աղայան «Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ  չեն հիշում, մեզ  չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում,  հողերը հերկում. լուծ, սամի շինում, եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում  ՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում…

Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելո՛ք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցե՛ք, մեզ պահպանեցե՛ք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցե՛ք…

Առաջադրանքներ

Պատմվածքից ի՞նչ և ինչիպիսի՞ հարցերին պատասխանող հնգական բառ դո՛ւրս գրի՛ր։

Ի՞նչ — Տուն, թոնիր, հաց, կրակ, ըայտ

Ինչպիսի՞ — անգուտ

Տրված բառապակապցություններով նախադասություններ կազմի՛ր։

խելոք մանուկներ, փափուկ հաց

Գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

կերակուր-

կշտանալ-

անգութ-

շինել-

խելոք-

մանուկ-

հանդ-

հերկել-

Ծառի անունից մի գանգատ (բողոք ) էլ դո՛ւ գրի՛ր։

Իսկ հիմա էլ բողոք գրի՛ր օճառի, թեյնիկի, գլխարկի կամ ակնոցի անունից:

թեստ 8

1․ Քանի՞ կարգային միավոր կա 42768 թվի հարյուրակների կարգում։

427

7

42

700

2․ Երկու թվերի գումարը 45-ով մեծ է առաջին թվից։ Ո՞րն է երկրորդ թիվը։

45

90

1

0

3․ Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հազարյակների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 1-ով։

4-ով

40-ով

400-ով

4000-ով

4․ Նշված թվանշաններից ո՞րը պետք է տեղադրել աստղանիշի փոխարեն՝ անհավասարություն ստանալու համար․  208/ 5*7 > 208/558

4

5

7

6

5․ Ո՞ր շարքի կոտորակներն են դասավորված աճման կարգով։

5/12, 5/13, 5/18, 5/20, 5/25

5/12, 5/10, 5/8, 5/7, 5/5

5/9, 5/9, 5/9, 5/9, 5/9

5/8, 5/9, 5/9, 5/10, 5/8

6․ 4կմ 32մ-ն արտահայտի՛ր մետրերով

4032մ

432մ

72մ

232մ

7․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ 440x * = 880

440

38720

1320

2

8․ Գտի՛ր 7668-ը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։

68

668

8

2

9․ Քանի՞ վայրկյան է 3/5 րոպեն։

30վ

100վ

60վ

36վ

10․ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 15սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից։

Պատ․՝ 90

11․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենամեծ քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

Պատ․՝ 11000

12․ Դի՛ր փակագծեր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։   10x52x53-51×53-530=0

10((52×53)-(51×53))-530=0

13. Սոնայի մտապահած թվի և 5-ի արտադրյալը 25-ով փոքր է 175-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

Պատ․՝ 30

14․ Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի։ Յուրաքանչյուր տեղից սղոցումը տևում է 4 րոպե։ Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը։

Պատ․՝ 36

15․ Անին առաջին 5 օրվա ընթացքում 120 էջանոց գրքից կարդաց օրական 12 էջ, իսկ մնացած օ րերի ընթացքում՝ օրական 10 էջ։ Նա քանի՞ օրում կարդաց այդ գիրքը։

Պատ․՝ 11օր

16․ Երու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։՛

Պատ․՝ 740 և 500

17․ Բեռնատարը 400կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։

Задание

38. Выберите правильный вариант:

Это твой…?      1) сестры                          2) пальто                          3) город Это твои …?    1) журнал                         2) метро                         3) книги
Это моё…?     1) чашка                        2) такси                        3) журналыЭто мой … 1) дедушка                   2) квартира                   3) имя
Это мои…?      1) мама                         2) билеты                          3) море Это ваше …?    1) номер                         2) окно                         3) профессора
Это ваш…?     1) друг                         2) аудитория                         3) пальтоЭто ваши … 1) чай                      2) дети                      3) стол
Это наш…?      1) поликлиника                         2) лекции                          3) адрес Это наше …?    1) аптека                         2) море                         3) здания
Это мои…?     1) папа и мама                         2) телефон                         3) городЭто наши … 1) музеи                      2) врач                      3) университет

Թեստ 7

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

Подпись отсутствует

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:

Подпись отсутствует

30

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությ55555555ունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

7420-2047=5373

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 * 260  * 120= 400

260 + 260  – 120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:

(2544-480) – 202= 2064-202=1862

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14,15, ………:

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

  1. 210-ի 5/7 150
  2. 210*150=31500

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

1, 60*3=180 կմ անցավ առաջին մեքենան

2, 480-180=300կմ անցավ երկրորդ մեքենքն

3, 300։3=100կմ/ժ երկորդ մեքենքյի քրքգությունն է։

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

185+185+185=555

Подпись отсутствует

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

111/3=37

37*2=74

37+74=111

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

Քանի որ Վարդանը գնել էր Արեգից երկու անգամ շատ գրիչ և մատիտ գումարած ևս մեկ մատիտ ավել, ապա 390-2*180=30դրամը կլինի մեկ մատիտի գինը։

390-5*30=240դրամ

240։4=60դրամ գրիչի գինը։

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել – Կարդալ, երգել, Հաշվել, արդուկել։

Ի՞նչ լինել – գոլորշիանալ, լուսանալ, մթնել:

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ-նախշել

գիշեր-գիշերել

վեճ-վիճել

հաշիվ-հաշվել

կոճակ-կեճկել

կարոտ-կարոտել

սանր-սանրվել

պատվեր-պատվիրել

սոսինձ-սոսընձել

զրույց-զրուցել

ժպիտ-ժպտալ

գիծ-գծել

գիրկ-գրկել

կռիվ-կռվել

շող-շողալ

օրոր-օրորել

սուտ-ստել

կերակուր-կերակրել

կառույց-կառուցել

վճիռ-վճռել

տոն-տոնել

ողջույն-վողջունել

շունչ-շնչել

փայլ-փայլել

նվեր-նիրել

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել – աեթնանալ

Փնտրել – վորոնել

Մտաբերել – հիշել

Վերջացնել – պրծնել

Բարևել – վողջունել

Կարդալ – ընթերձել

Վճռել – վորոշել

Խմել – ըմպել

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ-զմսայվելառողջանալ
ապաքինվել-առողջանալզմայլվել
պարծենալ-հպարտանալխորհել
մտածել-խորհելհպարտանալ
բարկանալ-զայրանալճախրել
թռչել-ճախրելզայրանալ
  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել — կորցնել

Հիշել — մոռանալ

Մոտենալ — հեռանալ

Պակասել — ավելանալ

Մթնել — լուսանալ

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը (ի՞նչ է անում) իր որջում: (քնել)

քնում է։

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) իր որջում: (նիհարել)

նիհարում է։

Առավոտյան (ի՞նչ եղավ) սառը քամին: (փչել)

փչեց։

Առավոտյան (ի՞նչ արեց) սառը քամին: (դադարել)

դադարեց։

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ ել – գրել, մարել, սկսել, հիշել, արտասանել, նվագել։ ալ – խաղալ, կարդալ, արթնանալ, զովանալ, լողալ, դողալ։
  2. ազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ – թերթել

տունկ-տնկել

հավատ-հավատալ

ապացույցծ-ապացուաել

կես-կիսել

հրավել-հրավիարել

նինջ-ննջել

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ – վերջացնել

Բարկանալ – բարկացնել

Նեղանալ – նեղացնել

Եռալ – եռացնել

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

  1. Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:

Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Եզակի թիվ ․ Նվագում է, կրկնում ես, պատմում էր, հավանում էիր, մշակելու եմ, շատախոսում էին,

Հոգնակի թիվ․ մուտքագրում են, խոստացել էիք, հայտնաբերել էինք, հերթապահւմ էին, մաքրել եք, պաշտպանելու ենք:

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Հեղինակը առաջարկեց երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Նավաստիները կայմերն թողին ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
    Կողմնացույց չլինելու պատճառովեի՞նք մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։
  2. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Ձոկը բացեց բերանը և կուլ տվեց նավը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր Երկու, տաս հազա, Երկու հարյուր, յոթանասունհինգ։
  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

սև ձուկ

մեծ նավ

խելացի ճանապարհորդ

լայն ծով

  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր չար-վատ հսկա-մեծ նորից-կրկին այժմ-հիմա
  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր Խաղաղ-փոթորկոտ չոր-փափուկ դուրս-ներս հանգիստ-անհանգիս

Лета на даче

1. Прочитайте текст.

Каждое лето Нина и её брат Коля отдыхают на даче. Там живут их бабушка и дедушка, которые всегда серьёзно готовятся к приезду внуков. В этом году дедушка выкопал маленький прудик и запустил туда рыбок. Бабушка посадила в саду цветы, а на грядках – огурцы и помидоры. В середине июня Нина и Коля наконец-то приехали. Погода была прекрасная: тёплая, солнечная, но не жаркая. Дети кормили рыбок в пруду, играли в мяч на лужайке. Бабушка угощала внуков свежими огурчиками. В самом начале июля у Коли был день рождения. Он получил в подарок подводную лодку. Довольный семилетний именинник сразу же запустил лодку в пруд и позвал играть сестру. Но Нину не интересовала эта игра. Она закончила пятый класс и считала себя уже взрослой. Нина очень любит рисовать и мечтает стать художником, поэтому летом она много и с удовольствием рисовала. С дачи девочка привезла прекрасные рисунки. Чудесные бабушкины цветы, дедушкин пруд, солнечная лужайка – всё это нарисовала Нина! Целый год дети будут смотреть на эти рисунки и вспоминать летний отдых на даче.

2. Выберите правильный вариант.

1. Каждое лето Нина и её брат Коля…

А) отдыхают на море.

Б) ездят к бабушке и дедушке.

В) ходят на рыбалку.

2. Погода была…

А) солнечная и жаркая.

Б) солнечная и тёплая.

В) солнечная, но холодная.

3. Бабушка угощала внуков…

А) свежими фруктами.

Б) свежими овощами.

В) сладкими пирожками.

4. Коле исполнилось семь лет…

А) в середине лета.

Б) в конце лета.

В) в начале лета.

5. Коля получил в подарок на день рождения…

А) одежду.

Б) игрушку.

В) сладости.

6. На даче Нина…

А) ловила рыбу.

Б) плавала в пруду.

В) занималась любимым делом.

7. Дети будут вспоминать зимой…

А) игры на лужайке.

Б) игры на пруду.

В) чудесные летние дни.

8. Выбери название рассказа.

А) Самый лучший подарок.

Б) Рисунки Нины.

В) Летом на даче

Ցախավելի գաղտնիքը

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, թե ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:
Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.
Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,
Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տվել.
Ձեզնից ով որ կկոտրե սրան,
Իմ թագն ու գահը ես կտամ նրան:
Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց ու ետ քաշվեցավ:
Հետո երկրորդը եկավ, վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կխեղդե, կրակը կայրե,
Ով այս չգիտե, թող նա փորձ անե:
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:
Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չկա.
Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,
Նրանք անկասկած ուժով կլինին
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.
Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.
Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Աուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավելի կապերը քանդում, արձակում.
Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրում զատ-զատ:
-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-
Քեզ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատը համբուրում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:
-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-
Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:
-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ և հարգանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  2. Բացատրի՛ր հետևյալ մտքերը

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ – շուտով կմահանամ

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-ոչ ոք այնպիսինը չեր ինչպիսին կուզենար որ լինեին

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս- քանի դեռ կենդանի եմ և կարողանում եմ շնչել

3. Արձակ պատմի՛ր զրույցը։

Լինում է մի թագավոր, ով ունենում է էթ որդի։ Երբ գալիս է թագը փոխանցելու ժամանակը նա մի խնդիր է առաջարկում որդիներին։ Բերում է մի ցախավել և ասում, թե ով էս ցախավելը կկոտրի իր թագը կփոխանցի նրամ։ Բոլորը փորձում են ու ոչինչ չի ստացվում։ Կրթսեր որդին վերցնում է քանդում է քանդերը և հատ-հատ կոտրատում ցախավելի ճյուղերը։ Այսպես հայր թագավորը իր թագը փոխանցում է կրթսեր զավակին և ասում որ եթե դուք լինեք միասին, ձեզ որինչ չի հաղթի, բայց եթե դուք անհաշտ լինեք և առանձին ձեզ հեշտությամբ կկոտրատեն ինչպես ցախավելը։

4. Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

5. Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

6. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս զրույցի միտքը այն է որ ուժը ր հզորությունը միասնության մեջ, ինչպես ցախավելի ճյուղերը միասին

7. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

8. Ընտրի՛ր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Գյուղ կանգնի գերան կկոտրի։

Մեջք մջքի որ տանք, սարեր շուռ կտանք։

9. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Եթե միասին չբռնվենք ցախավելի պես կկոտրվենք։