Երկու սև ամպ

Հ․ Թումանյան0

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:

Իմ կարծիքով շարժումը, քանի որ բանաստեղծության մեջ նկարագրված է երկու սև ամպի ճանապարհը քամուն ընդառաջ։

2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Ես կօգտագործոի մուգ կապույտ, մոխրագույն, մուգ մոխրագույն, սև և քիչ բաց կապույտ։

3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու սև ընկերները։

5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *