Daily Archives: January 18, 2024

Իմ սիրտը

Իմ սրտում մի մեծ քաղաք է, անունը՝ Անահիտ։ Իմ սրտի մեջ են իմ ամբողջ ընտանիքը և իմ բոլոր ընկերները։ Իմ ընտանիքը տեղավորվել է իմ սրտում։ Երբ ես նոր էի ծնվել, առաջինը իմ սրտում տեղավորվել էին իմ մայրիկն ու հայրիկը, հետո նոր իմ ամբողջ ընտանիքը։ Իմ ընկերները տեղավորվում են իմ սրտում մանկապարտեզից մինչև հիմա և այդպես իմ սիրտն անվերջ լցվում է մինչև հիմա։